ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փաշինյանն ընդդեմ ԱՄՆ. «Կարս առավելը» եւ 3+3 ձեւաչափը

.

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը   | usembbratislava 

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի երեւանյան [Պետդեպ, 1] ակտիվության ֆոնին, 3+3 ձեւաչափին միանալու նոյեմբեր 3-ի իր հայտարարությամբ Ռուսաստանը «Ռուբիկոն է անցնում» [Զախարովա, 2]: Նույն Ռուբիկոնն է անցնում նաեւ հոկտեմբեր 30-ին «ռուսական ներկայութայն թիվ 1 ակտորի» ուսադիրներով օժտված Նիկոլ Փաշինյանը  [Կոպիրկին, 3]: Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ որ Հայաստանը 3+3-ի կողմ պաշտոնապես դեռ չի արտահայտվել

Է

րիկա Օլսոնի հետ հանդիպմանը «սահմանազատումը» հիշատակելով [Sputnik, 4], Փաշինյանը արդեն գտնվում է ԱՄՆ-ին դեմ-հանդիման: Բանն այն է, որ խորհդային սահմաններով դելիմիտացիան նշանակում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերի վերահաստատում, առավել՝ Նախիջեւան պրոտեկտորատի ճանաչումը «Ադրբեջանի» սուվերեն տարածք, ինչը չկար այդ պայմանագրերում: Առավել՝ Արցախի օտարումը, ինչը նույնպես չկար պայմանագրերի հրապարակված տեքստերում: Հենց այս վիճակն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակը: Այլ կերպ ասած՝ այսօրինակ սահմանազատմամբ Փաշինյանը վճռական քայլ է կատարում դեպի 3+3 եւ Հարավային Կովկասի ռուս-թուրքական աննախադեպ կոնսոլիդացիա: Դա արվում է առանց ժողովրդի համար առավել քան էական մանրամասների բացահայտման, նկատի ունենալով կատարված փաստի առաջ կանգնեցնալու հեռանկարը: Հետագա ընթացքը այլեւս կարող է չենթարկվել հայկական պետության կամքին եւ 1915-ը գերազացող աղետով ավարտվել:

Փաշինյանը «Կարս +»-ի նախադեպով ճանապարհ է հարթում նաեւ Աջարիան ու Բաթումը Վրաստանից հոգուտ Թուրքիայի անջատելու եւ, այդպիսով, ԱՄՆ ազդեցության տակից դուրս բերելու համար: Եթե այս հանգամանքը վրիպել է վարչապետի խորհրդականների ուշադրությունից, ապա Վաշինգտոնից այն երեւում է հստակ*:

Ինչպիսի՞ն է 3+3-ի իրագործման հեռանկարը: Նկատենք, որ ԱԳՆ նոյեմբեր 3-ի հայտարարությամբ Մոսկվան ձեւաչափի առաջարկի առաջնությունը ցուցադրաբար զիջում է Անկարային եւ Բաքվի իր կերտածո ռեժիմին: Դա արվւմ է փաստելու համար Հարավային Կովկասում ՆԱՏՕ հարսնացու Վրասանի ու յուրային Բաքվի միջեւ առաջացող ճամբարային բաժանան հեռանկարը՝ եթե Միացյալ Նահանգները ետ չքաշվի Կովկասից: Սա արդեն նահանջ է դեպի 3+2 բանաձեւ: Ինչպիսին կարող է լինել ՌԴ համար ճգնաժամային վիճակում ՀՀ դերակատարումը: Քննենք փոքր ինչ ավելի մանրամասն: 

3+3-ի թանձրացող մշուշը

Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը 3+3 հարցով հստակ դիրքորոշում առայժմ չունեն՝ կայուն է միայն ռուս-թուրքական եռյակի դիրքը: Կայուն է առաջին հայացքից: Վճռորոշը Հայաստանի դիրքորոշումն է: Բացի թվաբանական ասպեկտից կարեւոր է գիտակցել, որ Երեւանը ի վիճակի է կովկասյան հանրագումարից հանել ոչ միայն ինքզինքը, այնուհետեւ Վրաստանը ու Իրանը: Հարավային Կովկասում մնալու է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակը, որը այդ դեպքում անմիջապես քանդվելու է: ՆԱՏՕ անդամ Թուրքիան է հեռանալու բանաձեւից, համարելով, որ եկել է ճիշտ պահը բազմամյա մանեւրումները համեմատական շահով կապիտալացնելու համար: 

Գալու է արեւմտյան հովանու ներքո վերանայված Ցյուրիխի ժամանակը: Արցախի կարգավիճակի խնդիրը նորից հայտնվելու է սեղանի վրա: Արցախը մասնակի թոթափելու է օկուպացիան: Մոսկվան ստիպված թողնելու է Կովկասը եւ կենտրոնանալու իր բազմազգ ժողովրդի ցավերի վրա: Ահա այսպսի հեղաշրջող դոմինոյի էֆեկտի կառավարիչ է «պարտված» Հայաստանը: Սա հերոսամարտում ընկած տղաների նվաճումն է, որ չպիտի վերածվի առ ոչինչ թշնամու ագենտուրայի կողմից: Հավասարակշռային իրավիճակում սխալ քայլի պարագային «դոմինոն» շրջվելու է հայերի դեմ: Սահմանազատումը «Կարս +» հիման վրա ճակատագրական սխալ է: Դա մի քանի կարեւոր բարձունքի զիջում չէ, ինչպես ջանադրաբար համոզում են մեզ ռուսական ու թուրքական ներկայության կադրային «ակտորները», այլ համազգային աղետի նախերգանք:

Հայկական քայլը

Բնականաբար, Մոսկվան բոլոր միջոցներով դիմադրելու է Հայաստանի ճիշտ քայլին: «Խաղաղության դարաշրջանի» ցնորքից այս պահին միլիոնավոր մղոն հեռու գտնվող կովկասյան առճակատումը ստիպում է հիշել, որ ռեսուրսը եւ ոչնչացման թիրախը համատեղող կարգավիճակը, որ վերապահված է Հայաստանին եւ հայ ժողովրդին ավելի քան 200 տարի առաջ, մոտենում է իր ավարտին [Եզերք, 5]: 

Թե ինչպիսին է լինելու այդ ավարտը կախված է բացառապես հայ վերնախավից եւ վերլուծության լայն ընդգրկմանը պատրաստ հանրային շերտերից: Ընդգծենք «բացառապես» բառը, քանի որ հայկական հանրային հիմնական մտայնությունը առայժմ մնում է սեփական «զրոյի» եւ արտաքին փրկիչների «անվերջության» հիվանդագին պատկերացման վրա: Իրականությունը ճիշտ հակառակն է՝ հավանում է դա օտարասեր հայ մարդը, թե ոչ:

Այս իրողության ըմբռնումի աստիճանից է կախված, թե քանի հազար մարդ կենդանի կմնա հայաստանաբնակ հայությունից մոտ ժամանակներս: Այս տեսանկյունից է հարկավոր դիտարկենկ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջուկային առճակատումը Սեւծովյան-Կասպից շրջանում: Երկու կողմերն էլ չեն բացառում այդպիսի զենքի կիրառումը ի պատասխան նույնիսկ սովորական միջոցներով հարձակման սպառնալիքի: Կարեւոր է օգտագործել այսօր առաջացած հավասարակշռային բացառիկ հնարավորությունը եւ թույլ չտալ Հարավային Կովկասում միջուկային առճակատում հարյուրամյա քիմերների վերակենդանացման եւ թվաբանական ձեւաչափերի շուրջ:

—————-
*) ԱՄՆ կովկասյան դիրքորոշման անցյալին ու ներկային, Հայաստանի վրա արեւմտյան քաղաքականության թողած հետքին հարկ է թեկուզ հակիրճ անդրադառնալ առանձին: Խնդիրը հայ-արեւմտյան փոխազդեցությունը պատմական անբարենպաստ փաթերնից կամ կարծրավանդակից հանելն է: Ինչպես նկատեցինք քիչ առաջ, այս ուղղությամբ անելիքի գրեթե 100 տոկոսը հայերինն է:

.

Կարդացեք նաեւ՝


ինչպես նաեւ՝

  | անթերցանության ավարտին
1921 թվականի