ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայերի համար Ռուսաստանը վճարել է Աթաթուրքին նաեւ ռումինական ոսկով. Դեսպանը խորհուրդ է տալիս մոռանալ

.

Ռումինիայում ՌԴ դեսպան Վալերի Կուզմինը բացատրությունների համար փետրվար 10-ին հրավիրվել էր երկրի ԱԳՆ: Ավելի վաղ դեսպանը ռումիններին խորհուրդ էր տվել մոռանալ 1916 թվականին ռուսական կառավարությանը պահ թողնված գանձի մասին: Բուխարեստը բազմիցս պահանջել է վճարել մոտ 4 միլիարդ եվրո «անհայտ ուղղությամբ Կրեմլի պահոցներից անհետացած» գանձի դիմաց, ինչը Մոսկվան հետեւողական մերժել է, չնայած առկա անհերքելի փաստաթղթերին: Առկա է նաեւ հայկական հետքը

.

Ա

յս անգամ դեսպանի լեզվից քաշող չի եղել, իսկ դիտորդները կապում են Կուզմինի դեմարշը Ուկրաինայի խնդրով ՆԱՏՕ շրջանակում Ռումինիայի ակտիվության հետ: Դեսպան Կուզմինը ասել է. «Գիտե՞ք ինչ խորհուրդ տվեց Բրեժնևը ընկեր Չաուշեսկուին։ Կարճ ասած, մոռացեք այդ մասին, սիրելի Նիկոլաե»: «Այդ ժամանակ մեր երկրների հարաբերությունները պետք է որ ավելի ջերմ լինեին»,- հիշեցրել է նա։ Այսինքն, եթե Չաուշեսկուն չվերադարձրեց գանձը, ապա այսօրվա Ռումինիան առավել եւս այն չի ստանա, երեք մատի կոմբինացիան գրպանում պահած, ակնարկել է Կուզմինը [Romania Libera, 1

Ռումինիայում ՌԴ դեսպան Վալերի Կուզմին / Agerpress

Դեսպանի կանխարգելիչ քայլը ունի նաեւ այլ ծանր դրդապատճառ: Ռուսաստանում 1919-1923 թվականներին գտնվող ցարական եւ, ըստ ամենայնի, նաեւ ռումինական ոսկին օգտագործվել է երեք իրար կապակցված նպատակներով: Մասնավորապես, առաջինը Մուստաֆա Քեմալին Արեւմտյան Հայաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության ոչնչացման նպատակով՝ 1919 թվականին համաձայնեցված հատկացումն է, որը իրականաում բազմապատիկ գերազանցել է իբր «ցարական չերվոններով վճարված» խղճուկ 10 միլիոն ոսկին: Նույն հակահայ նպատակին էր ծառայում Կովկասում անգլիական եւ ֆրանսիական ներկայության վերացմանը «նպաստող» [Bechhofer Roberts, 2] ոսկու նվիրաբերությունը եվրոպական երկու երկրների բյուրոկրատիաներին եւ ֆինանսական արքաներին: 

Սակայն ծավալով առավել մեծը երրորդն էր. ծովակալ Ալեքսանդր Կոլչակին դավաճանելուն նպաստող բոլշեւիկյան կաշառքը [Ելենա Ճավճավաձե. 3] արեւմտյան տերություններին: Վերջիններս, Արաջին աշխարհամարտի հաղթական ավարտի պայմաններում, ամենեւին շահագրգռված չէին  ուժեղ «սպիտակ» Ռուսաստանով, համենայն դեպս, ոսկու փայլը շատ ավելի գրավիչ էր, քան Անտանտի շրջանակում դաշնակցային հավատարմության շարունակությունը:

Ցարական ոսկու պաշարի զգալի մասի, ինչպես նաեւ ռումինական «ամանաթի» անհետացման «անհայտ ուղղությունը», այսպիսով, մեծ գաղտիք չէ՝ մի նախադեպ, որ հարկ է նկատի ունենալ հայերին կազմավորվող նոր աշխարհակարգի պայմաններում:

…………
Լուսանկարում՝ բացի ռումինական գանձերից Լենինը վճարել է Քեմալին Կոլչակի էշելոնից Իրկուտսկում իջեցված ցարական պաշարի ձուլածո ոսկով

.

.

Կարդացեք նաեւ՝