ՀԱՅԱՍՏԱՆ

Ինքնիշխանությունը՝ բացարձակ արժեք. Դետալները կարեւոր են

2018 սեպտեմբեր 18, Մոսկվա. հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններում առաջին անգամ հայ ղեկավարը իրավահավասարության հույս է հայտնում | kremlin

ՀՀ պաշտպանական ոլորտին եւ ռազմավարական անվտանգությանը վերաբերող պաշտոնական երկու փաստաթղթերի հրապարակումը առաջացրել է հետաքրքրություն փորձագիտական շրջանակներում: Մեկ տեսակետ եւս:

Բ

առերը հստակ ըմբռնում են պահանջում , մանավանդ ՝ իշխանության առնչվող բառերը: Օրինակ, «եկեղեցի» բառը: Որոշ պարագաներում եկեղեցին հավատացյալների համայնք է, այլ պայմաններում՝ Եկեղեցին ներկայանում է իբրեւ հիերարխիկ կորպորացիա, ներկայիս եզրաբանությամբ, «իշխանության ուղղահայաց»: Այս երկիմաստությունը ձեռնածության տեղիք է տալիս: 

«Ինքնիշխանություն» բառը, այս իմաստով, էլ ավելի բարդ է: Գոյություն ունեն ինքնիշխանության ֆորմալ-իրավական սահմանափակումներ, կան իրականներ, կան սահմանափակող միջազգային կոնվենցիաներ, կան ռազմական կայաններ, կա վերից վար տնտեսական կախվածություն, կա տեղեկատվական կախվածություն, կա պարզապես «խորհրդատվությունների» կայուն պրակտիկա, երբ դրանց արդյունքում տալիս կամ չեն տալիս «դոբրոն»: 

Տարբեր կարգի այս պարամետրերը պետք է բերվեն պարզ և հասկանալի ընդհանուր հայտարարի, որը թույլ կտա ամեն անգամ կարմիր գիծ գծել: Միևնույն ժամանակ հարկ է չընկնել անհեթեթության ծուղակը, երբ միջազգային հումանիտար որոշ նորմերի ճանաչումը համարվում է սարսափելի սպառնալիք, իսկ  քաղաքական ինքնիշխանության իրական կորուստը, կարծես,  անխուսափելի և այլընտրանք չունեցող մի բան է: 

Կա ևս մեկ անհեթեթություն ՝ քաղաքականության սուբյեկտների միջև հավասար հարաբերությունների բարոյական քարոզ-պահանջը: Այլ կերպ ասած, եթե հավասարությունը ճիշտ է, իսկ անհավասարությունը լավը չէ, եկեք այնպես անենք որ լավ լինի:

Քաղաքականության մեջ իշխանության եւ տիրապետության բաշխումը միշտ հենվում է ինչ-որ հիմքի վրա, եւ ինքնիշխանության նկատմամբ արտաքին սպառնալիքները՝ նորմ են: Ինչպես ջուրը, որը չի կարող չլցվել ճաքերի մեջ: Իշխանությունը նորովի բաշխելու համար անհրաժեշտ են հատուկ ջանքեր, լուրջ հիմունքներ՝ ոչ թե «եկե՛ք արդար լինենք» կոչերը: 

Հենց գոյություն ունեցող իրավիճակն էլ արդարն է. ջուրը հոսում է վերևից ներքև, ոչ թե ներքևից վերև, քարն գլորվում է զառիվայր, ոչ թե զառիվեր: Փոխեք ռելիեֆը եւ կստեղծվի ուժի նոր հավասարակշռություն, նոր արդարություն:

Համենայն դեպս, Սահմանադրության առաջին կետը պետք է պարունակի հստակ հղում ինքնիշխանությանը ՝ որպես բացարձակ արժեքի: Միազամանակ, այն պետք է հստակ և կոնկրետ շարադրի, թե որն է ինքնիշխանությունը՝ դրա պարամետրերը և որոնք են  դրա քրեորեն պատժելի խախտումները լինի խոսքվ, թե գործով: Եւ այստեղ, իհարկե, ոչ մի հղում «խոսքի ազատությանը» չի կարող գործել: Սա ամենափոքր քայլն է առաջ: Անգամ նախքան ուժային ռելիեֆը փոփոխելը:


Հեղինակ՝ Կարեն Աղեկյան
Facebook բնագիրը