ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ողորմելի Հայաստան. Երբ անգամ դավաճանի «կոչումը» Մոսկվան է շնորհում

| լուս՝ Նախագահական

 

Հոգեւոր, լուսավոր, բարգավաճ, ծիրանի, մնում է՝ տանձի երկիրը, իրականում, արժանի է իր իսկական բնութագրին: Ողորմելիին: Անշուշտ մեզնով, իր ժողովրդով հանդերձ: Մի երկիր ու ժողովուրդ, որ բերանը բաց սպասում է, թե մոսկովյան խրատականներով նվաստացման էլի որ աստիճանին են իրեն իջեցնելու: Մանավանդ ՌԴ նախագահ Պուտինի շուրթերով  

.

Ի

նչու է թեւերը քշտել անձամբ Պուտինը: ՌԴ նախագահը անհանգստանալու ավելի քան լուրջ պատճառներ ունի: Դեպի Հարավային Կովկաս «պատմական ճեղքում» գործելիս, Ռուսաստանը հենվել է հայ էլիտայի կատարյալ անադեկվատության վրա: Առանց այդ անադակվատության Հայաստանի ջախջախման գնով Ղարաբաղում ռուսական ուժերի տեղակայման Լավրովյան ծրագիրը իրականալի չէր: Արդյունքում Մոսկվան հայտնվել է խորհրդային շրջանից ի վեր երբեւէ առաջացած աննախադեպ ծանր վիճակում: Հայկական բաժնով դրությունը բնավ չի համընկնում Կրեմլի նախնական գծագրումներին:

Ռուսաստանում դարերի խորքից հառնող թուրք հեգեմոնիան, որի տրիգերը, ձգանը 1921-ի Մոսկովյան պայմանագրի կնքոմն էր, 100 տարի անց կլանել է հյուսիսային երկիրը: «Ալիեւը՝ համաշխարհային կարգի քաղաքական գործիչ», «Ադրբեջանի փայլուն հաղթանակը», «Ուժային լուծումի ադրբեջանական օրինակը», «Ադրբեջանցիները՝ բնատուր դիվանագետներ» ռուսական պաշտոնական պրոպագանդայի կարգախոսները վկայում են թուրքական պետությունից,ինչպես նաեւ երկրի ներսում թուրքական տարրից Ռուսաստանի տոտալ կախվածությունը:

2020 թվականի նոյեմբեր 17-ի հարցազրույցում հնչած հայ ժողովրդի, հայ քաղաքական վերնախավի պուտինյան գնահատականները նշանակում են, որ անադեկվատության գերագույն աստիճանին հասած հայերից այլեւս «կենդանի» պատնեշ կառուցելը անհնար է: Միայն մեռյալ հայերներն են դեռ ինչ-որ բանի պիտանի: 

Նախագահ Պուտինը «ցեղասպանություն» բառը կրկին օգտագործեց միլիոնավոր նահատակվածների հաշվին թուրքերի դեմ Կովկասում հայկական պատնեշ կառուցելու համար: Կոտորածների ռուսական այս ավանդույթը 200 տարեկան է, եւ ոչ մի նշան չկա, որ հայերը պատրաստ են կանգնեցնելու մահվան գնացքի ընթացքը:

Հայաստանի հոգեհանգստին Պուտինը արտասանեց մի ճառ, որին անշուշտ արժանի ենք, եթե երկուս եւ կես տարի հանդուրժել ենք տգետ, անհավասարակշիռ, գավառամիտ ու վախկոտ իշխանություն: Նախորդ տասնամյակներին չենք անդրադառնում, որորվհետեւ 2018-ի մայիսով, կարծես, գիծ էինք քաշել դրանց տակ: Սակայն, երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ դա թվացյալ գիծ է: Հանրային ջանք էր պետք անադեկվատներին փոխարինելու համար: Չարվեց՝ եւ գինը հսկայական է ու աճելու միտում ունի:

Վլադիմիր Պուտին. «Հայերը Փաշինյանին դավաճան համարելու որեւէ հիմք չունեն»

Խոսքը, բացի Նիկոլ Փաշինյանից եւ պրոֆեսիոնալ ու սիրող միմոսների հարթակային իր կվարտետից, վերաբերում է նաեւ նախաթավշյան շրջանի մնացորդ «նախագահ» Արմեն Սարգսյանին: Առանց չակերտների հնարավոր չէ հիշատակել մի գործչի, որ ստորագրություն էր տվել, թե դեմ չէ ստորագրության սահմանադրական լիազորությունից իրեն զրկելուն: Միաժամանակ Սարգսյանը շաբաթը մեկ գանգատվում էր լիազորությունների իբր պակասից: Հիմա էլ հանդես է գալիս վարչապետի պաշտոնանկության կոչով: Անշուշտ, իր մեղսակցության եւ հնամենի ժամանակների խորհրդարանի կողմից ընտրված լինելու մասին մոռանալով:

«Մերկ արքաների» այս զույգին մամուլով բազմիցս քաջալերել ենք գործել համերաշխ, որպեսզի գոնե խելք-խելքի տալով նվազեցնեն պետական ինքնիշխանություն կատեգորիայի հանդեպ իրենց ակնբախ դարձող անադեկվատությունը: Պատերազմող բնակչությանը դեսից-դենից զինվորական հանդերձանք ճարելու Փաշինյանի հրապարակային կոչը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից վտարելու Սարգսյանի բրյուսելյան հորդորը միեւնույն կարգի դիլետանտական դրսեւորումներ են: 

Փաշինյան. Ընդաամենը 24 ժամում պահեստազորից եւս մեկ բանակ ենք կազմավորել: Հոկտեմբեր 2019 | Վարչապետի գրասենյակ

Դիլետանտիզմի արմատը հարկ է փնտրել օտարի փրկօղակին ապավինելու հայերիս դարավոր սովորույթան մեջ: Այն պարագային, որ փրկօղակը ոչ այլ ինչ է, քան 1915-ի թրքական բութ յաթաղան՝ Պետերբուրգի խրախուսական հայացքի ներքո, 1916-ի դավաճանություն Վանին եւ 1920-ի բոլշեւիկյան սվին արյունաքըմ Հայաստանի թիկունքին, 1991-ի «Կոլցո» եւ Լավրովյան ծրագրի 2020-ի պատերազմական իրագործում Շուշիում ու Հադրութում: 

Մեռած էլիտայի եւ անտերացած հանրության կենսական ռեֆլեքսները արթնացնելուն միտված նախագահ Պուտինի «ետմահու եզրակացությունը» միայն մեկ-երկու շաբաթ անց կհասնի հայ հասցեատիրոջը: Այդքանով է ուշանում սեփական թերացումների հանդեպ անտարբեր բովանդակ հայության արձագանքը: Մինչ կձեւավորվի հանրային արձագանք, իրադրությունը հասցնում է զգալի չափով դեպի վատը փոխվել: Այդպես՝ շարունակ: 

Նման պայմաններում հրատապ վերլուծականներ հրապարակելը նման է օդ կրակելուն: Իրողության հրամայականները եւ հանրային դիսկուրսը ողբերգական կերպով տեղաշարժված են ժամանակի մեջ: Այս երեւույթը ներքին կյանքում սովորաբար ծնում է քաղաքացիական պատերազմ, իսկ արտաքին ասպարեզում՝ մարդկանց եւ հայրենիքի կորուստ: Կա, սակայն, մի պատճառ, որ ստիպում է հրապարակել վերլուծություններ անունների հստակ նշումով: Դա հազարավոր նահատակների լուռ պահանջն է: Նրանք անանուն չեն:

Փակ օղակը ճեղքելու հնարավոր քայլերի մասին, հուսանք, կխոսենք:

Հայ մաուլից մատչելի է նաե ռուսերեն շարադրանքը >>>

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>

  |