ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաղաքական մաստուրբացիա. «Հայ-ռուսական» երեխա էլ չի ծնվելու՝ վերջինին սպանել են 1921-ին

Դեսպան Սերգեյ Կոպիրկին | sputnik

 

«Մոսկովյան 1921թ. պայմանագրի 100-ամյակ», ինքնին սրբապիղծ վերնագրի ներքո, կլոր սեղան-քննարկմանը զուգընթաց ՌԴ դեսպանատունը կազմակերպել էր մեկ այլ ժողով [Յություբ, 1]: Մարտ 16-ին առընչված, սակայն ցեղասպան ակտը լռությամբ շրջանցոաղ այդ հավաքից խորհրդային «պարտկոմի» թանձր մգլահոտ էր փչում: Իրավիճակը, սակայն, ստիպում է ուշադիր լինել այսպիսի հավաքների հանդեպ: Ի՞նչ է ասվել

.

Ա

Առաջինն ինչ դժվարությամբ կարողացավ արտասանել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիռկինը, այն էր, թե ինչը պիտի հիմք հանդիսանա «մեր գործնական քաղաքականության համար»: Հանձնարարական «մերը» հայ եւ ռուս պետություններին էր վերաբերում: Դեսպանը, ողջ ելույթին, հարազատ մնաց հենց սկզբից հռչակած «ձերն էլ մերն է» սկզբունքին:

Այնուհետեւ խոսվեց պաշտպանության եւ հումանիտար ասպարեզում ՀՀ եւ ՌԴ բարձր մակարդակի համագործակցության մասին: Ըստ երեւույթին, ՀԱՊԿ եւ ՌԴ-ՀՀ երկկողմ պայմանագրերով ռազմական օժանդաությունից Մոսկվայի հրաժարվելու մասին էր: Իսկ հումանիտար ասպարազում՝ Հայաստանի հանդեպ «փափուկ ուժի» գործադրման մասին:

2020 աշնան իրադարձությունները, ըստ ռուսաց դեսպանի, «ողբերգական էին երկու երկրների համար, իսկ ղեկավարների փոխգործողությունն անխափան էր»: Հիշենք, որ մեզ համար առանցքային՝ Շուշիի խնդիրը Փաշինյանն ու Պուտինը տրամագծորեն տարբեր են լուսաբանում:

«Ջանում ենք, տեղակայված է խաղաղարար զորախումբ»: Հայաստանի եւ Արցախի օդը հսկող թուրք Բայրաղտարների եւ Աղդամի թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի մասին դեսպանը ասել մոռացավ:

«Ռուսաստանի շնորհիվ մարդիկ վերադառնում են տները»: Դեսպանը Շուշին ու Հադրու՞թը նկատի ուներ: Ո՞ր մարդկանց մասին էր խոսքը: «Հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ խումբը վերականգնելու է շրջանի տնտեսական կյանքը իբրեւ անվտանգության գրավական: Հսկայական փորձ է կուտակվել ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ ինտեգրացիոն կառույցներում»: Գրավոր ելույթի այս պարբերությունը, թերեւս ամնենազավեշտալին էր եւ մեծ դժվարությամբ տրվեց հռետորին:

Այստեղ դեսպանը անցնում է իր անմիջական գործունեությանը Հայաստանի քաղաքական սապարեզում եւ պնդում, թե «հանրության մեջ կա երկու երկրների կապերը սերտացնելու հսհկայական պահանջարկ՝ նոր շարժում է առաջացել, քաղաքական նոր ուժ, որ պիտի իրականացնի ինտեգրացիոն ծրագրերը»: 17-ի շարժումը վաղուց անշարժացել է, հարգելի պարոն դեսպան, եթե քաղաքական շարժում կարելի էր համարել թուրքին անիծելն ու փողոցներով շրջելը:

Երեւան 19 մարտ 2021 |

Ուշադրություն, նորույթ: «Ինտեգրացիան շատ կարեւոր է նաեւ, չվախենամ այդ բառից, մեր երկու ժողովուրդների մշակութային եւ հոգեւոր մի տեսակ նույնականության պահպանման համար»: Ռուսերենը պաշտոնականացնելու եւ մեսրոպյան այբուբենը կյուրեղյանով փոխարինելու մոսկովյան կոչերը մի պահ կողմ դնենք: Այստեղ միայն դա չէ:

Նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան, իր եկեղեցու միջոցով հովանավորում է հայ հոգեւոր կենտրոնները քաղքեդոն դավանափոխության ենթարկելու ալիեւյան ծրագրին՝ «ադրբեջանցիները առաջին քրիստոնյա ազգ եւ պետություն» կարգախոսի ներքո: Ահա եւ ռուսականին նույնացնելու ողջ իմաստը: Իրոք, անվախ դեսպան պետք է լինել, որպեսզի հյուրընկալող երկրում հոգեւոր-մշակութային ինքնության քայքայում եւ ուծացում քարոզել:

Ելույթի եզրափակիչ ակորդը նույնպես տպավորիչ էր: Մեծ տանջանքների գնով դեսպանը փորձում է ձեւակերպել ու վերջապես ձեւակերպում է հետեւյալ չափազանց հետաքրքրական միտքը: «Հայաստանի եւ հանրության առջեւ կանգնած է իրեն հավատալու, ամրանալու խնդիրը՝ սեփական պետությանը եւ ինքնիշխանությանը հավատալու խնդիրը, ինչը պիտի գիտակցվի»:

Արդեն գիտակցվել է, ինչին օժանդակեց նաեւ 17-ը: Հավատ «Ռուսահայաստան» պետությանը այլեւս իսկապես չկա եւ հազիվ թե երբեւէ լինի: 1920-ի կոտորածից՝ մինչեւ դրա կոծկելուն ուղղված 2020-ի պատերազմ արյունոտ ցիկլը ավարտվել է: Չկա «100-ամյակ», ինչը կցանկանային, թերեւս, ոմանք Ակադեմիայում եւ հյուսիսափայլին հառած այլ կոլեկտիվներում: Կա ցիկլի ցավագին, բայց պարզ ավարտ: Նոր, հայկական պետության հերթն է՝ առանց ռուսաց դեսպանի կասկածելի հանձնարարականների:

.

Կարդացեք նաեւ

  |