ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինքս թուրք եմ, Ղարաբաղն էլ Ադրբեջան, էլ ի՞նչ Թուրան եք ուզում. Շոյգույին Սեւր երեւաց

.

ՌԴ պաշտպանության նախարար Սեգեյ Շոյգուն դստեր՝ գործարար Քսենիայի հետ | լուս. sobesednik

 

Թուրք էթնիկ գործոնը լայնորեն շահարկող ռուսական ղեկավարությունը ինչպես եւ 100 տարի առաջ հետապնդում է Հայաստանը որպես ինքիշխան պետական միավոր ոչնչացնելու նպատակը: Բնականաբար, թուրք ազգային սպեցիֆիկ դաշույնը երկսայրի է եւ «մեջը» ռուսի արյուն կա

Ն

ախորդ դարասկզբից տարբերությունն այն է, որ 1921-ին  Ռուսաստանը ունակ էր [Ezerk, 1] հանուն հայկական սպառնալիքը ոչնչացնելու կենսական նպատակի նվիրաբերել Սեւրի եւ Իրավարար վճռի ուրվագծած Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի ռուսապատկան մասի գրեթե կեսը թուրքերին առանց քեմալականների հանդեպ որեւէ երկյուղի: 

Այժմ բոլորովին այլ է: XIX դարում Ղրիմում, ռուսական հովանու ներքո ծնունդ առած «պանթյուրքիզմը» անհամեմատ ավելի ամուր ձեռքերում է: Թուրանի եւ Թուրանի միասնական բանակի մասին ղազախական Թանրինյուզ գործակալությանը պատասխանելիս, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն չի թաքցրել իր մտահոգությունը [Լրագիր, 2]: 

ՌԴ Տիվա շրջանի ծնունդ, անձնագրով Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգույի ասածը ռուսերենից թարգմանվում է միանգամայն միանշանակ. Ռուսաստանում միլիոնավոր թուրք է ապրում, ինքս այդ թուրքերից եմ, Մայր Թուրքիայի հետ միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, 5000 հայ սպանել՝ էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ինչների՞դ է դա պետք, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ: 

Անկեղծութայն առումով անգնահատելի հայտարարություն է սա, որ տարբերվում է Հայաստանը դեպի ԱՄՆ եւ ՆԱՏՕ մղող ռուսական այլ հայտերարություններից նրանով, որ պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի՝ ապագայում երկրի ղեկավարությանը հավակնող մի անձի: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաեւը հանդես գալով տխրահռչակ ՀԱՊԿ վեհաժողովում, շնորհավորել էր Բաքվին՝ Արցախի ռւս-թուրքական օկուպացիան «պատմական նվաճում» անվանելով: Այս առումով, Շոյգույի համաթյուրքական, էթնիկ իմաստով լիցքավորած արտահայտությունը կրկնակի կարեւոր է Արցախում իրադարձությունների ակունքը հասկանալու համար:

Ռուս-թուրքական Էթնիկ ընդհանրությունների գործոնը Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առաջին պլան մղելը վկայում է երբեմնի «ինտերնացիոնալիստ» Մոսկվայի ճարահատությունը: Հարավային Կովկասից անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը արթնացնում է Սեւրի սարափները եւ ստիպում գնալ ինքնասպանությամբ հղի քայլերի: 

Նույն սարսափներով է առաջնորդվում նաեւ նախագահ Էրդողանը, երբ փաստարկում է թուրքիային սպասող «Սեւրից էլ բեթար պարտադրանքներով» [Էրդողան, 3]: Իսկ վախը ծնում է ատելություն: Այս հանգամանքը պիտի սթափեցնի բոլորիս: 

Ռուսաստանի կողմից գործ ունենք ոչ միայն «Հայաստամով վճարելու», այլ եւ էթնիկ թուրքականության միջոցով «Հայաստանը ոչնչացնելու» մոլագարության հետ: Դատարկ Բաղրամյանը վառ վկայությունն է այն բանի, որ ժողովուրդը սթափ է «հինգերրորդ շարասյան» համբալության եւ գալիք վերադասավորությունների հանդեպ: Վերաբերմունքը 1921-ին գերության մեջ հայտնված Արարատին ու 2020-ին՝ Արցախին, որոշիչ է լինելու քաղաքական հոսանքների երանգավորումը պարզելիս:

.

Կարդացեք նաեւ, ինչպես նաեւ

  |