ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փաշինյանն & Քոչարյանը նոր պարտության առջեւ. Ռուս-ուկրաինական բախումը Հայաստանը կարող է ճակատի վերածել

Ռուս-ուկրաինական սահման, 2021 գարուն. Վելիկոռոս սլավոնների ուղեկալում   |   լուս՝ տասս

Հավանական նոր սրումը Դոնբասում, իսկ էսկալացիայի դեպքում՝ նաեւ Ղրիմում, տեղի է ունենալու 2020 Նոյեմբարի 9-ին Հայաստանի համար ձեւավորված միանգամայն աննպաստ պայմաններում: 2015 պատերազմը Ուկրաինայի արեւելքում կարելի էր հայերի համար պարզապես թամաշա գնահատել, մինչդեռ այժմ դրությունը բոլորովին այլ է: Խնդիրը Թուրքիան է 

Ն

ախ տեսնենք, թե ինչպիսին է կողմերի տեղեկատվական «դիսպոզիցիան» 2021 ապրիլի սկզբին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ ինքը «խիստ մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի զորաշարժին Ուկրաինայի շուրջ»: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազանգից հետո նա նաև խոստացել է «ԵՄ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» [Եվրոնյուզ, 1]:

Տեղեկանում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը, իր հերթին, հերքել է ռազմական հարձակման պլանավորումը, սակայն չի հերքել զորքերի տեղաշարժերը: Երկրի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի ասաց, որ Ռուսաստանն անում է «այն, ինչ համարում է անհրաժեշտ» և «անտեսելու է Միացյալ Նահանգների և այլ արևմտյան երկրների մտահոգության ազդանշանները» [ՌԲԿ, 2]:

Համաձայն լոնդոնյան Գարդիանի [3], ցանցային էկզոտիկայի ջատագովները մեծաքանակ տեսանյութեր են վերբեռնել TikTok հարթակում, թե ինչպես են Ռուսաստանի անծայրածիր տարածքով ռուսական մարդուժն և զրահատեխնիկան տեղափոխվում դեպի Ուկրաինայի սահման և Ղրիմ:

Մալոռոս սլավոնների ուղեկալը եւս աչալուրջ | լուս՝ getty 

Նշենք, որ TikTok չինական հարթակը գտնվում է ռուս իշխանությունների վերահսկողության տակ, ինչը պարզ դարձավ Ալեքսեյ Նավալնու օգտին հարթակում ծավալված կամպանիան ճնշելիս: Ուստի, զորաշարժի մասին նյութերի տարածումը բխում է Կրեմլի շահերից: Ամենայն հավանականությմբ, Մոսկվան ուզում է ասել, որ տարիներ առաջ Չինաստանին երկրի տարածքները զիջելու շնորհիվ այժմ ունակ է հսկայական զորախումբ ուղարկել դեպի երկրի արեւմուտք: Նույնը տեղի ունեցավ նաեւ Արցախի պարագային: Մոսկվան համապատասխան կոնտինգենտ էր կուտակում Կրասնոդար-Ստավրոպոլում դեռեւս 2020 մարտ ամսից:

Նույն կարծիքի է նաեւ CNA կորպորացիայի (Արլինգթոն, ԱՄՆ) Ռուսաստանի ուսումնասիրության ծրագրի տնօրեն Մայքլ Կոֆմանը: Այո, Մոսկվան վախեցնում է Ուկրաինային եւ նրա արեւմտյան դաշնակիցներին, նպատակ ունենալով ստիպել Դոնբասում քաղաքական քայլերի միջոցով սառեցնել էթնիկ կոնֆլիկտը անորոշ ժամանակով [TMT,4]: Ռուսների համար նպաստավոր կետի վրա, հստակեցնենք մենք:  

Ինչ վերաբերում է մեզ հետաքրքրող թուրքական պաշտոնական եւ մասնավոր զլմ-ներին, դրանք ուկրաինամետ աննախադեպ ակտիվություն են ծավալել՝ ախորժելով ու որոճալով բացառապես արեւմտյան դիրքորոշումները [Անատոլիական գ-ն, 5]: Միանգամայն սպասելի վարքագիծ:

Սլավոնական էթնիկ բախման Թուրքիայի շահը

Ռուսական զորաշարժը դեպի ուկրաինական սահման եւ զինվորների արդեն տասնյակ զոհերը պետք է Արեւմուտքին հստակ զգուշացում լինեն  հնարավոր լայնամասշտաբ պատերազմի մեջ ներգրավվելու վտանգի մասին: Ի տարբերություն ԱՄՆ եւ ԵՄ, Թուրքիան որեւէ մտավախություն չունի ռուս-ուկրաինական նոր պատերազմի բռնկման առնչությամբ: Թուրքիան ուղղակի շահագրգռված է սլավոնական՝ ավանդաբար թուրքականին չզիջող վայրագությունների խնդրում: 

Այստեղ շահը երկակի է. Այստեղ շահը երկակի է. հեծնելով Կովկասից հեռացող Ռուսասատնը, Թուրքիան ձգտելու է մտրակել նրան եւ ժամ առաջ զբաղեցնել Մոսկվայի տեղը Անդրկովկասում: Ռուս-ուկրաինական, հայերիս համար ցավալի, էթնիկ ատելությունը մեծապես կնպաստեր Անկարայի նկրտումների իրականացմանը: Ինքը, Ուկրաինայի տարածքը նույնպես զգալիորեն ավելի մատչելի կդառնա Անկարայի ռազմավարական ծրագրերի ծավալման համար: Ավելին՝ Անկարան կարող է պատերզմ սադրելու համար որոշիչ իր «5 ղուրուշը» ներդնել:

Մյուս շահագրգռությունը ռազմատեխնիկական եւ առեւտրային է: Խոսքը թուրքական արտադրության ավիացիոն եւ հրթիռային սպառազինության մասին է, որը արդեն մատակարարվում է Ուկրաինա: Պատերազմի դեպքում մատակարարումները, բնականաբար, կբազմապատկվեն: Թուրքական Բայրաղտարները  Արցախում, համենայն դեպս ռուսական ՀՕՊ միջոցների լռության պայմաններում, հսկայական վնաս հասցրեցին հայերին եւ հիմա էլ օդից հսկում են Հայաստանի արեւմտյան շրջաններն ու Արցախը, այդ թվում այնտեղ տեղակայված ռուսական զորքերին: Այժմ Bayraktar TB2-S ԱԹՍ-ները օժտված են լինելու արբանյակային կողմնորոշման եւ ավտոնոմ ղեկավարման համակարգերով, ինչը նրանց թույլ է տալու դիմակայել ռուսկան Կրասուխա ՌԷՊ կայանքներին: 

Կարծեմ՝ բոլոր լավ և վատ դասերը սերտել ենք. Արմեն Սարգսյանը Եռաբլուրում. Երեւան 2020 սեպտեմբեր 21 | լուս՝ վարչապետական 

Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ ի տարբերություն Արեւմուտքի, Թուրքիան Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պրոքսի-պատերազմ վարելելու պատրաստակամություն ունի: Կովկասում Հայաստանի դեմ Մոսկվայի գործողությունները ստեղծել են բոլոր նախադրյալները թուրքական լկտիության համար նաեւ Եվրոպայի հարավում-արեւելքում:

Այն ինչ երեւում էր երեկ հստակ է նաեւ հիմա

Սիրիայում ռուսական հնարավոր ակտիվացման հայկական արձագանքը երեւում էր դեռեւս 2012-ին [Ռեգնում, 6]: Ավելի հստակ էր այն արդեն 2017-ին, երբ ձեւավորվում էր Իդլիբի գոտին: Սիրիայում Հայաստանի ռազմական չմիջամտության սխալը, որ թույլ տվեցին հաջորդաբար Սերժ Սարգսյանի եւ Փաշինյանի կառավարությունները ճակատագրական դարձավ Արցախի համար [Եզերք, 7]: Պահը օգտագործելու, ճկունություն ցուցաբերելու, 1994 հաղթանակը վերջապես կաղաքական կապիտալի վերածելու եւ սուբյեկտության նոր աստիճանից հանդես գալու միտումը բացակայում էր: Արդյունքում՝ անկում:

Խառնակ ժամանակներում ստրատեգիական տկար գնահատումը եւ պլանավորման իսպառ բացակայությունը պիտի հանգեցնեյին ռազմական ծանր պարտության եւ ինքնիշխանության կորստի: Ուշագրավ է, որ երկու կառավարություններն էլ ելնում էին ապագա 25-30-ամյակում աշխարհաքաղաքական status quo պահպանման  նախավարկածից: Ակնհայտ է, որ ժամանակի եւ տարածության հայկական զգացողությունը չքվում է արդեն մի քանի կիլոմետրի եւ մի քանի ամսվա մասշտաբների վրա: Ավելիի ընդունակ չէ. հավերժ լինելու է այնպես ինչպես կա, համենայն դեպս, Հայաստանի շուրջ:

Փաշինյանը մինչեւ 2050 թվական Հայաստանի շուրջ ռազմավարական անդորրը ինչպես տեսնում էր այնպես էլ տեսնում է. Ֆուտուրիստական շնորհանդես Երաւանում, 2020 սեպտեմբեր 21   |   լուս՝ վարչապետական

Ազգային մտածողության համար օդի պես անհրաժեշտ հարյուրամյակների եւ տարածաշրջանի մասշտաբները անմատչելի են: Պատերազմից մի քանի ամիս առաջ միայն ՀՀ ԱԳՆ իր համար հայտնաբերեց Կահիրեն՝ Բեյրութի տեղը հայտնի դարձավ պայթյունի շնորհիվ միայն, բայց այդպես էլ չայցելվեց, ուշ էր: Սարգսյանի կառավարությունը այդ երկու մայրաքաղաքների գաղութները «սփյուռք» էր համարում, իսկ Փաշինյանի համար հայը կովկասյան ազգ էր: Իջեւանից եւ Ստեպանակերտից այդպես էլ երեւում է: Ահա հետեւանքը՝ Իջեւանը եւ Ստեպանակերտը հիմա կրակի տակ են: 

Ուկրաինական թնջուկը շատ ավելի վտանգավոր կարող է լինել: Դիվանագիտության հնարավորությունների առումով Երեւանը գտնվում է Ռուսաստան-Արեւմուտք-Թուրքիա եռանկյունու դինամիկային դիմակայելու ծայրահեղ աննպաստ դիրքում: Ավելի վատ, քան 2020 սեպտեմբերի նախօրեին էր, ու խնդիրը միայն ռազմական կրուստները կամ սահմանների ներկա գծագիրը չէ: 

Հայաստանին պարտադրված Փաշինյան-Քոչարյան դուելը, այդ երկընտրանքի կեղծության պատճառով, երաշխավորում է հայերի հերթական պարտությունը: Ցույլ ուղեղների, ավանդույթի եւ ընչաքաղցության ծնունդ կույր ռուսահպատակությունը պատրաստ է իր հերթական «անակնկալը» մատուցել: Դրանից խուսափելու եղանակները բարդ՝ սակայն թե դրսում, թե ներսում կան:

Քոչարյանը՝ Պոզներին. Ես Ղարաբաղում պատերազմի չեմ ձգտելու. Մոսկվա 5 ապրիլ 2021   |   

.

Կարդացեք նաեւ
սա,
սա
եւ սա

  |