ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուշին եւ Վարոշան. Ինչ է անելու Երեւանը Էրդողանի հետ

Օկուպացված Կիպրոս. Վարոշա, կամ թուրքերեն Մարաշ առափնյա թաղամասի պատկերը ցանկապատի կարքանդից  | AP

Շուշիի առնչությամբ պիտի խոսվի Շուշիի մասին, Սյունիքի առնչությամբ՝ Սյունիքի մասին, իսկ Տավուշի դեպքում՝ Տավուշի: Նվիրումը այս պարզունակ մտայնությանը ընդունակ է իսպառ վերացնել թե խոսակցության առիթ այդ վայրերը, թե մեզ՝ խոսողներիս: Ուստի, պատրաստվենք առարկայական խոսել Կիպրոսի Վարոշայի եւ մնացած «վարոշաների» մասին

Հ

ունական կառավարությանը մոտ Կաթիմերինի օրաթերթին տված պատասխանների համաձայն, որոնք իդեպ մատուցվել էին ընդամենը 6-րդ էջում, Թուրքիայի նախագահականի մամլո պատասխանատու Ֆախրետտին Ալթունը Էրդողանի հուլիս 19-ի այցին ընդառաջ պնդել է, որ «Կիպրոսում իրատեսական է թուրք եւ հույն համայնքների միայն բաժան խաղաղ գոյակցությունը՝ երկու առանձին պետություններում»: Այսպիսով Անկարան Կիպրոսի խնդիրը փակված է համարում իր օգտին: Եվրամիությունը եւ Նիկոսիան կողմնակից են կղզու պետականության դաշնային կազմակերպմանը: 

Ի ամրապնդումն իր բաժանիչ դիրքորոշման, նախագահ Էրդողանը սեւեռված է զբոսաշրջության համար լիովին բանալ ուրվական-քաղաք Ֆամագուստայի 1974-ից ի վեր փակ Վարոշա երբեմնի շքեղ թաղամասը: Բնականաբար, այս քայլը Նիկոսիայում, Վաշինգտոնում եւ ԵՄ մայրաքաղաքներում պիտի դիտվեր իբրեւ չեզոք գոտու թրքացումը «օրինականացնող» անթաքույց փորձ:

Էլ ինչ բազմամյա խնդիր է «փակ» 

Հիշենք, որ ՌԴ եւ այսպես կոչված «Ադրբեջանի» նախագահներ Պուտինի եւ Ալիեւի պնդումներով արդեն փակ է նաեւ Արցախի խնդիրը, ինչը Բաքվի պարագլուխը հուլիս 18-ին չի զլացել հայտարարել նաեւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելին: 

Օկուպացված Կիպրոսի կառավարիչ Էրսինը դիմավորում է Էրդողանին Էրջան օդակայանում. Երեք էրնեք մի տեղում, 2020 Նիկոսիա  | ArabNews – AP

Արցախի, առհասարակ՝ Հայասանի խնդիրների մեկուսի դիտարկումը մեզ համար անթույլատրելի է:  Ռուս-թուրքական հակաքաղաքակրթական արշավանքի նպատակները առավել քան ընդարձակ են: Այդ ծիրում իրականացվում է այսպես կոչված «Ադրբեջանի» թաթախումը Միջերկրականի շրջանի քաղաքականության մեջ, իբրեւ Հայաստանի դեմ հաջողությամբ իրականացված ագրեսիայի մեթոդաբանության ընդլայնում:

Ենթադրվում է նախկինում ԽՍՀՄ հանրապետություն օգտագործումը նաեւ բուն Ռուսաստանում՝ ռուս-թյուրքական եղբայրության նպատակային սերտացման, ինչպես նաեւ Աֆղանստանի ուղղության վրա: Հարց է առաջանում. Այդ ինչպես է պատմություն, գիր-գրականություն չունեցող անանուն ցեղախումբը գտնում աշխարհ-քաղաքական նման լայն գործածություն: Միթե հայերը, իրենց հազարամյա պատմությամբ եւ ուրույն մշակույթով, պակաս կարողություն ունեն: Տեսականորեն՝ ոչ, իսկ իրականու՞մ: Իրականությունը երեւաց Շուշիի տխրահռչակ այցելությունից: Որոշ հապաղումով,  բայց հայկական պետությունը հստակ արձագանքեց, ինչը զգալի փոխեց ետպատերազմական զարգացումների վեկտորի ուղղությունը: 

Որն է Շուշիի եւ Վարոշայի կապը

Կապը պարզելու համար, տեսնենք, թե ինչ պար էր խաղում հույն դեսպան Նիկողայոս Պիպերիգոսը Շուշիի Ջդռ տափարակի վրա: Նա հայկական քաղաքում իր բարյացակամ ներկայությունն էր ցուցադրում թյուրքական օկուպացիոն իշխանություններին՝ ոչ ավել, բայց ոչ էլ պակաս: Նկատի ունենալով այդ պահին դեռեւս նախատեսվող Էրդոլանի այցը հյուսիսային Կիպրոս ակնհայտ է հունական ուղերձի մտահղացումը:

Դեսպանական համույթի անդամները հուլիս 9-ին «ՏԱՏԶ» ցուցանակի տակ ձեռքերի պերճախոս դիրքով  |

Հարկ է զգուշացնել Հունաստանին հայկական շահի հաշվին սեփականը ապահովելու անպտուղ փորձերից: Հայ եւ հույն ժողովուրդները կայսրական փառահեղ համատեղ պատմության տեր են, որի հայկական անփոխարինելի բաժինը հայ յառլիկակաիր կղերի օրհնությամբ վերջին հազար տարվա ընթացքին գրեթե զրոյի է հավասարեցված ժողովրդի ինքնագիտակցոււթյան մեջ կամ, նույնիսկ, ստացել է բացասական երանգ: Շուշիի այցելության տգեղ փորձը առիթ է, որպեսզի հայկական Բյուզանդիայի պետական, ռազմական եւ հոգեւոր թռիչքաձեւ ռենեսանսը եւ հունականի՝ գահավեժ անկումը ներկայացնենք իրողությանը համապատասխան: Հանուն երկու ժողովուրդների եղբայրության հարաճուն ամրապնդման եւ գալիք հաջողությունների:

Ետպատերազմական Շուշին, Ալիեւի շնորհիվ, շատ բան պարզեց եւ աշխատանքի պարագային դեռ պարզելու է: Մի քանի տասնյակ դեսպանների համույթի անդամները, որ առանձին-առանձին բազում խնդիրներ ունեն միմյանց միջեւ, նման են բազմափող երգեհոնի: Հմուտ Ժամկոչյանը դրանով թովիչ հայկական մեղեդիներ կհնչեցներ:

Դրա համար ԱԳՆ է հարկավոր ունենալ եւ Կառավարության արտաքին քարոզչական գործուն մեքենա՝ յուրաքանչյուրի գլխին քաղաքականապես անբասիր կոմիսարը կամ կոմիսարուհին բավարար չեն: Այլապես 6 միլիարդը, Մակրոնն ու նույնիսկ Բայդենը Երեւանում որեւէ եղանակ չեն փոխելու: Մյուս կողմից, Արցախը հանդիսանում է Եվրասիայում կիրառելիք ռուս-թուրքական մեթոաբանության պրակտիկ-փորձարարական կորիզ: Միայն կորիզը կոտրելու հայկական ջանքերը միջազգային արժեք կարող են ունենալ եւ դաշնակիցներ շահել: Պաշարված ամրոցի 30-ամյա «ռազմավարությունը» կիրառելի չէ:

.

Կարդացեք նաեւ
Էրդողանի քայլը վճռորոշ կարող է լինել. Շուշին Ակնա չէ
եւ
Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվի բանտերում

.

.

  |