ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պուտինը խուսափելու է «Լեռնային Ղարաբաղից». Որն է ատելության արմատը եւ ինչ անի Երեւանը

Հուլիս 20. Ալիեւը եւ ՌԴ նախագահության խոնարհված պաշտոնյան փոխանակում են «Էրդողան» ողջույններ: Դեսպան Փոլադը ժպտում է   | ազպրեզ

Նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության տեքստի հեղինակ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը աշխարհին ավետած ՌԴ նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Արցախը հարակից շրջաններով տարալուծելու Բաքվի ծրագրերին: Սա, սակայն, սառցաբեկորի միայն երեւացող մասն է, արժե ուշադրության կենտրոնում պահել նաեւ ստորջրյա մասը

Բ

աքվի հակահայ քայլերը առաջնորդելու մասին է վկայում հուլիս 20-ին Պուտին-Ալիեւ հանդիպմանը «փոխզիջումների» մասին շաղակրատանքը եւ Պուտինի խոսքում «Լեռնային Ղարաբաղ» անվանման, ինչպես նաեւ, արցախյան բուն խնդրի հիշատակման բացակայությունը: Նկատենք, որ Մոսկվայի եւ Բաքվի այս քայլերը դեռեւս «նախամիշելյան» շրջանից են գալիս, մինչդեռ իրավիճակը փոխվում է:

Ինչպես են փոխվելու Մոսկվան եւ Բաքուն

Կրեմլը սպասարկող տեղի փորձագետները խոսում են Մոսկվայում Շառլ Միշելի այցից առաջացած ուժգին շոկի մասին: Պուտինի խռովահույզ ապրումները նկատելի էին Ալիեւի հետ հանդիպմանը «տիկային» դիմախաղից եւ վերջույթների բնորոշ հակամա շարժումներից: «Մինչեւ Միշելը» Մոսկվան գործում էր «հայերը մեզնից փախչելու տեղ չունեն» թեզի շրջանակներում, նկատի ունենալով երկրի տնտեսական եւ ռազմական տոտալ կախվածությունը, ինչպես նաեւ ժողովրդի չհաղթահարված ետցեղասպանական հոգեբանական բարդությունները: Հիմա Ռուսաստանի զլմ-ներում հակահայ հիստերիայի աննախադեպ ակտիվացման ֆոնին կատարվում են առաջվանից տարբեր դատողություններ:

Լավրովյան ծրագրի մշակման գործում դերակատար փորձագետներից մեկը ուղղակի առաջարկում է Անկարային եւ Բաքվին փողով հեղեղել Երեւանն ու Ստեփանակերտը: Խոսքը բլոկադայի վերացման, մաքսային արտոնությունների եւ ֆինանսական ուղիղ ներդրումների «փափուկ ուժի» գործադրման մասին է: Ահա լավրովյան ծրագրի ձեւափոխությունը՝ հակազդել Արեւմուտքի ռազմա-քաղաքական ներխուժմանը Հայաստան: Նկատենք, որ հակառակ Երեւանին, Անկարան ՆԱՏՕ անդամ է, իսկ Բաքուն ամենեւին ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չէ: Միեւնույն ժամանակ թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն տեղակայված են «Ադրբեջանի» ողջ տարածքում: Կիեւի եւ Թբիլիսիի պարագային Պուտինն ընգծում է ՆԱՏՕ ազդեցության անթույլատրելիությունը:

Որն է Երեւանի եւ Կիեւի տարբերությունը

ՀՀ եւ ԼՂՀ պետական ​​սահմանները ուժային եղանակով տարալուծելու «Լավրովյան» մտահղացմանը զուգահեռ թուրքական տնտեսական ներթափանցման կիրառումը ունակ է տարալուծել նաեւ Հայաստանի հյուծված ներքին կառուցվածքը, երկիրը բաժանելով թուրքական, «ադրբեջանական» եւ, մասամբ, ռուսական գոտիների: Մոսկվայի համար իր իսկ ստեղծած իրավիճակը չի հակակշռվում ՀՀ եւ ԼՂՀ-ում առկա զորախմբերի դրոշների ցւցադրությամբ: Զորախմբերը որեէ սպառնալիք չեն ներկայացնում Անկարայի եւ Բաքվի համաձույլ ռազմական ուժին, որն էապես ավելացավ Ակնայում թուրքական հետախուզական կենտրոնի հիմնադրմամբ:

Այսպիսով կարելի է արձանագրել Կովկասում եւ Հայաստանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական լիակատար տապալումը: Նկատենք, որ խոսք չկա Հայաստանում Եվրամիության տնտեսական եւ քաղաքական ակտիվացմանը ռուսական դրամական ուղիղ օժանդակությամբ հակազդելու որեէ միտման մասին: Ընդ որում, խնդիրը ռուսների նյութական սղությունները չեն՝ Պուտինը ներդրումային շռայլ խոստումներ է տվել Ալիեւին, այլ շատ ավելի խորը, քաղաքական եւ քաղաքակրթական: Վերջինը Կիեւի եւ Թբիլիսիի հետ հարաբերությունների պարագային բացակայում է: Մնացած պարամետրերի նմանության դեպքում այս կարեւոր հանգամանքը «ջրի տակից», ավելի ճիշտ, դարերի խորքից է դրսեւորվում:

Ւնչի վրա է հիմնվելու Երեւանը

Մոսկվան դիմում է իր պրոքսիներին Հայաստանի «հարցը» փակելու առաջարկով, քաջ գիտակցելով, որ բացի թուրքի տակ նորից որպես Ուլուս-Ջուչիի մաս հարմարավետ տեղավորվելուց, գալիք 100 տարվա ընթացքին անվանապես «Ռուսաստան» մնալու այլընտրանք չունի: Արեւմտյան Հայաստանի, Արեւելյանի մեծ մասի, Փոքր Հայքի, Կիլիկիայի, Պոնտոսի եւ Էգեյանի միլիոնավոր հայ եւ հույն հավատակիցների կյանքերի հաշվին գոյատեւելու նախորդ 100-ամյակը ավարտված է:

1921-ի առաջին հայացքից հակատրամաբանական թվացող ռուսական ինքանակործան ընտրությունը արմատներ ուներ: Դրա հիմքում քաղաքակրթական յուվենիլ այն տրավման է, որ դեռեւս նախառուս վիճակում արեւելյան սլավոնները ստացել էին հայերից ավելի քան 1000 տարի առաջ Բոսֆորի եւ Դանուբոսի ափերին: Արդեն 13-րդ դարից սկսած ռուսները գերադասեցին եւ եւ շարունակում են գերադասել ցանկացած ստրկացում՝ մոնղոլականը, թրքականը, արեւմտյանը այն մեկից՝ հայկականից: Նկատենք, որ հայկականն ու արեւմտյանը նույնականացել են 1204 թվականին Կոստանդնուպոլսի անկումից ի վեր, ինչն էլ առնվազն կրկնապատկում է ռուսների Էդիպյան հակահայ բարդույթը:

Պատահական չէ, որ Պուտինը հրաժարվում է «Լեռնային Ղարաբաղ» կապակցությունից: Նկատենք, որ մինչ այժմ իր համար տաբու էր միայն երկու բան՝ «հայոց ցեղասպանություն» եւ «Նավալնի» արտասանելը: Դրանք Կրեմլի պատկերացմամբ Ռուսաստանի բուն գոյությանը սպառնացող միավորներ են, ընդ որում արտաքին ու ներքին, բայց հավասարազոր եւ խիստ այժմեական:

ԵՄ եւ ԱՄՆ հետ հարաբերությունները կառուցելիս Երեւանին անհրաժեշտ է ելնել այս բարդ իրողությունից: Կարեւոր է զգալ խնդրի խորությունը եւ չառաջնորդվել սառցաբեկորի միայն երեւացող մասի պատկերով: Հայերի անհամակարգ, պատմական փաթերններից, կարծր օրինաչափություններից կտրված լուծումները՝ առավել եւս, երերուն դիրքորոշումը Արեւմուտքին ի վերջո կողմնորոշելու են դեպի Բաքու: Բաքուն նման դեպքում չի երկմտի:

.

Կարդացեք նաեւ
Արցախն ու ՀՀ՝ ՌԴ տարածքային պահանջների մաս
եւ
Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվի բանտերում

Доступна также на русском

.

.

  |