ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Ասադը ընդդեմ ՌԴ. Մարտեր եւ փխրուն հրադադար Դար’ա շրջանում

Բաշար ալ-Ասադ  |  Reuters

 

Սիրիայի նախագահ Ասադի եղբայր Մահեր Ասադի հրամանատարությամբ տանկային ընտիր 4-րդ դիվիզիան գրոհել է [AP, 1] Ռուսաստանից առաջնորդվող ահաբեկիչների դեմ գավառական կենտրոն Դար’այում: Մոսկվան ստիպված է շտապ տարհանել իր պրոքսիներին այդտեղից: Սիրիա-Իսրայել սահմանի ազգային վերահսկողության խնդիրը տակավին բաց է մնում, մինչ Հայաստանի սահմանների ազգային վերահսկողության հարցը միայն սրվում է

Կ

առավարական ուժերի վճռական գրոհի հետեւանքով Մոսկվան համաձայնեց քաղաքի վրա Դամասկոսի վերահսկողության հետ՝ որոշակի պայմաններով: Դրանք ենթադրում են հետապնդումների բացառումը եւ ռուսական պրոքսիների տեղափոխությունը օկուպացված Իդլիբ: Վերջին պայմանը համաձայնեցված է Անկարայի հետ: Նկատենք, որ բարոյալիք ահաբեկիչները գերադասում էին տեղափոխվել ուղղակի Թուրքիա կամ Հորդանան, սակայն, Ռուսաստանը շահագրգիռ է թողնել դրանց իր անմիջական ռեզերվում՝ Սիրիայում կամ այլուր օգտագործելու նպատակով:

Հակասիրիական խմբավորումների խնդրով նախագահ Պուտինի հետ օգոստոս 23-ին բանակցություններ է անցկացրել ARMY-2021 ցուցահանդես այցելած հորդանանյան թագավոր Աբդալլա Երկրորդը: Թագավորը բողոքել է Բաշար ալ-Ասադից, թե նա ձգտում է բանեցնել ավանդական ազդեցությունը Լիբանանի վրա ի հեճուկս Հորդանանի շրջանային դերի: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ  նախագահ ալ-Ասադը վճռական է վերհիշել իր երկրի դերը շրջանում, իրականացնելով բազմավեկտոր հմուտ քաղաքականություն: Որոշ մեկնաբաններ տեսնում են նաեւ Իրանից Սիրիայի կախումը թուլացնելու միտումներ:

Բրիգադային գեներել Մահեր ալ-Ասադը 4-րդ դիվիզիայի թեւքահեծանի ֆոնին  |

Հարկ է նկատել, որ Մահեր ալ-Ասադի գրոհը Դար’ա գավառում «ռուսների» դեմ իրականացվել է ավելի վաղ տարածված ուշագրավ մի տեղեկության ֆոնին: Հենվելով պաղեստինյան աղբյուրներին հայտնվում է [تلفزيون سوريا,2], որ ալ-Ասադը լիազոր գործիչ է առաքել ԱՄՆ, որպեսզի Բայդենի կառավարության հետ կամուրջներ կապի: Այդպիսով Դամասկոսը փորձում է չեզոքացնել նախագահ Պուտինի քաղաքականության հետեւանքները երկրի հարավային Դար՝ա շրջանի վրա, հնարավոր է նաեւ, համատեղ ռուս-թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիս-արեւմտյան Իդլիբ գավառում: 

Իդլիբում հակասիրիական ահաբեկիչները բաժանված են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ: Արցախյան 2020 պատերազմում թուրքմեն բաշիբոզուկների մասնակցության ռուսական հետքը ավելի է ընդգծվում աֆղանական Թալիբան ծայրահեղական շարջման հանդեպ Կրեմլի անթաքույց համակրանքով [3]: Ի հավելումն Դար’այի ահաբեկիչներին հովանավորելու փաստի:

Ռուսական միջնորդությամբ Դար’այում օգոստոս 31-ի հրադադարից երեք օր չանցած, ենթադրաբար իրանական քաջալերմամբ [al-Monitor, ԱՄՆ, 4] Սիրիան պահանջել է ռուսներից չխոչընդոտել Բալադ ա-Դար’այում համատարած խուզարկությունների եւ զենքի առգրավման իր գործողությունները: Այս առումով, շրջանի մեկնաբանները չեն բացառում ռուս-սիրիական սրման նոր դրվագներ:

Սիրիայում Դամասկոսի կողմից լիովին չվերահսկվող Իդլիբ եւ Դար’ա նահանգները, 2021  | 

Բանն այն է, որ խնդիր է մնում սիրիական  սահմանապահների տեղակայումը Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքների սահմանին, ինչին կտրականապես դեմ է Ռուսաստանը, համարելով դա իր ստեղծած ստատուս-քվո խախտում: Կրեմլը հավատարիմ է իր պարտավորությանը հրեական պետության առջեւ, որ ներառում է Գոլանի փաստացի փոխանցումը Թել-Ավիվին [5] եւ սիրիական սահմանապահների վտարումը պետական սահմանի այդ հատվածից: Ակնհայտ է նաեւ ՌԴ ձգտումը հեռու պահել Իսրայելի սահմաններից նաեւ Սիրիայում գտնվող իրանամետներին:

Ռուս մեկնաբանները այստեղ համակարգված մոտեցում են տեսնում [6], որն իր հերթին նույնական է Արցախը եւ ՀՀ սահմաննեերձ Սյունիքը, Գեղարքունիքը եւ Տավուշը իր վերահսկողության տակ վերցնելու Մոսկվայի ձգտմանը: Նշենք, որ Դար’այի բուֆերը նույնական է նաեւ ի հեճուկս Մուսալեռ-Աղեքսանրեկ շրջանի հանդեպ սիրիական հավակնության՝ Իդլիբում թուրքանպաստ բուֆեր ստեղծելու ռուսական քաղաքականությանը: 

Եթե ավելի հեռուն նայենք, կարելի է տեսնել նաեւ հայկական Կիլիկիայի հանդեպ Երեւանի պոտենցիալ հավակնությունների համատեղ ռուս-թուրկական խոչընդոտումը ժամանակային հեռավոր բնագծի վրա: Միջին Արեւելքը թեւակոխել է այնպիսի շրջան, որտեղ որեւէ բան բացառել չի կարելի: Անշուշտ, Բաշար ալ-Ասադի ընդունակությունների եւ պետական մտածողության տեր որեւէ ղեկավարի դեպքում: Ռուսաստանը, որ իր հերթին մտնում է ալեկոծ շրջան, դադարում է վստահելի գործընկեր լինել ալ-Ասադի համար:

Կարդացեք նաեւ
Ասադը շրջվում է Վաշինգտոնին

.

  |