ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թաթարների բաշղանը արդեն Պուտինը չէ, իսկ ով է ղեկավարում հայերին

.

Անհավատության աստղը, խաչն ու կիսալուսինը Կազանյան կրեմլում  | tatarstan.ru

2021-ի նոյեմբեր 12-ին Կոնստանդնուպոլսում անվանադրված Թուրքական պետությունների կազմակերպությունը հնարավոր է համակարգի պետական կյանքը ոչ միայն 6 միջազգայնորեն ճանաչված պետություններում: Այս ուղղությամբ Թաթարական ազգային հանրապետությունը (ԹՀ) ոչ պաշտոնական հայտ է ներկայացնում: Նման եզրակացության կարելի հանգել, երբ հետեւում եք իրավական հողի վրա ռուսաստանյան երկու կրեմլների՝ Մոսկովյանի եւ Կազանյանի կոշտ բախմանը: Բոլորովին այլ է տպավորությունը հայաստանյան անցքերից 

Ռ

ուսաստանի Դաշնային Ժողովի Պետդումայում նոյեմբեր 9-ին առաջին ընթերցումն անցած ՌԴ սուբյեկտներում հանրային իշխանության կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին օրենքի [Դումա/№ 1256381-7, 1] համաձայն դաշնային սուբյեկտների ղեկավարների ընտրության, հաստատման եւ պաշտոնանկության հարցերում ուժեղացվում է ՌԴ նախագահի դերը: Շեշտված է, որ սուբյեկտների ղեկավարները պետք է կոչվեմ միայն «գլուխ», այլ ոչ «պրեզիդենտ», պրեզիդենտը մեկն է՝ նա որ բազմում է մոսկովյան Կրեմլում: Բացի այդ, ավելի մեծ կենտրոնացման է ենթարկվում սուբյեկների բյուջեների կազմավորման գործընթացը:

Թաթարստանը այս նորամուծությունների դեմ է արտահայտվում ամենայն վճռականությամբ, դրանք բնութագրելով իբրեւ «ֆեդերալիզմի սկզբունքին հակասող» եւ «անջատողականություն բորբոքող»: Ռուսաստանի իշխանամետ պրոպագանդան ընդհակառակը՝ Կազանի պաշտոնական դիրքորոշումն է որակում իբրեւ անջատողական: 

Հարկ է նշել, որ սուբյեկտների ղեկավարներից «պրեզիդենտ» անվանումը խլվել է, իսկ հանրապետությունների Պետական խորհուրդների լիազորությունները սղվել դեռեւս 1999 թվականի օրենքով [Օֆից.Պրավո, 2]: Միայն Թաթարստանն է դրանք պահպանել այսպես ասած «գեղական կարգով», հակառակ իրեն նախագահ Պուտինի «հետեւակի հավատարիմ զինվոր» անվանող չեչեն կառավարիչ Ռամզան Կադիրովի բազմաթիվ սաստումների: Ահա հիմա, մոսկովյան Կրեմլի նախաձեռնությամբ, ֆեդերալիզմի հարցը նորից է ասպարեզ բերվել: 

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը՝ ազգային զգեստով եւ Ռեջեբ Էրդողանը. Անկարա, հուլիս 2021  AA

Պանթուրքիզմի խրտվիլակը կենդանացավ «հայկական» խմբագրույթով

Ռուսական զարգացումների ակունքը տեսնելու համար մեծ խորաթափանցության կարիք չկա: Հայաստանի դեմ Արցախում ծավալված ռուս–թուրքական «բարդ համատեղ օպերացիան» [Շոյգու, 3] պետք է իր հետեանքները ունենար ոչ միայն թուրքական այսպես ասած «անկախ» աշխարհում, այն է նախկին խորհրդային 5 հանրապետություններում: Հայաստանը ծնկի բերելու մոսկովյան ստրատեգիան թուրքական ազգայնականության վաղաժամ բորբոքումներ պիտի առաջացներ նաեւ բուն Ռուսաստանում: Այս երեւույթները կառավարելի դարձնելու համար էլ ձեռնարկվել է ֆեդերալիզմի շտկման ներկայիս արշավը: 

Թուրքական պետությունների կազմակերպության ի հայտ գալը հաստատում է Մոսկվայի բոլոր մտավախությունները: Պանթուրքիզմի գաղափարախոսությունը XIX դարում իբրեւ ռուսական Միջին Ասիայում բրիտանական թագի ոտնձգությունների դեմն առնելու միջոց նախագծած Ռուսաստանը հիմա ստիպված է բախվել դրա նոր, իր իսկ կերտած «հայկական» խմբագրույթի հետ: Հակահայկականության «էդիպյան» ժառանգական բարդույթը ռուս վերնախավին առաջնորդում է դեպի խելամտության տիրույթից դուրս գտնվող հեռուներ:

Եթե թաթարը իր պրեզիդենտն է ունենում, ուրեմն Էրդողանը Պուտինից բարձր է կանգնած

ՌԴ Պետդումայում իրեց շահերը շոշափող Կլիշաս-Կրաշենիննիկով օրենքի ընթերցմանը Թաթարստանի պատգամավորները դեմ են քվեարկել: Բազմազգ այդ խմբավորման բոլոր անդամները իրենց գրպաններում կրում են Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամատոմսերը: Ի տարբերություն իշխանամետ 4 խամաճիկ կուսկցությունների, այս յուրօրինակ կուսակցությունը իրենից իրական ընդդիմություն է ներկայացնում: Ձեւական տեսակետից, քվեարկելիս նրանք ենթարկվել են ոչ թե Պուտինի, այլ իրենց նախագահ Ռուստամ Միննիխանովի հրահանգին: Այսպիսով, Թաթարստանը հայտագրում է Մոսկվայի կողքին, այլ ոչ տակը կանգնելու իր հավակնությունը: 

Հայաստանի դեմ թուրքական զարթոնք կազմակերպած մոսկովյան Կրեմլը հարկադրված է տեսնել իր կատարած ոճրի աստառը՝ էթնիկ անջատողականության իրական վտանգի տեսքով: Խոջալույում ռուսական կուռքերի շարան կանգնեցնելով կամ բաշղան Էրդողանին Շուշի ուղեկցելով այս անջատողականության դեմն առնել հնարավոր չէ: Չեն օգնի նաեւ Սիմոնյանները, Բաբայանները, Բագդասարովներն ու այլ հաստիքով հայերը:

Խնդիր է մնում բուն հայկական դիմադրությունը 2020թ. աշնանային ագրեսիային, որը շարունակվում է թե՛ խրամատներում, թե հատկապես հոգեբանական պատերազմի դաշտում: Կազանյան կրեմլը ողջ հասակով կանգնում է մոսկովյանի հետ հավասար, իսկ նախագահ Էրդողանը ավելի մեծ հեղինակություն է թաթարների համար քան անվանական ղեկավար նախագահ Պուտինը, որքան էլ տհաճ լինի Մոսկվային գիտակցել այս իրողությունը: Ակնհայտ է նաեւ, որ ՌԴ սուբյեկտը անհամեմատ ավելի ինքնուրույն է եւ ազգային քան Փաշինյանի ներկայացրած Հայաստանը: 

.

Կարդացեք նաեւ՝


ինչպես նաեւ՝

  | անթերցանության ավարտին
1921 թվականի