–
Գ
րավորը գերազանցող բանավոր դիմում, քծնագին շանտաժ, կռվող չկռված բանակ, անլիմիտ դեմարկացիա, փրկող սադրիչը՝ դաշնակից, քաղաքական աքսիոմայի նորագյուտ տեսություն եւ նման խաղերը հոգեհարազատ են հայ մարդուն առհասարակ՝ ինչպես կոնյակով քյաբաբն, ինչպես սուրճն իր ծտի կաթով: Սկանդալային քրոնիկյորի ու սելֆի-պապարացիի տիպարին հարազատ են հատկապես: Ինչու չէ՝ քաղաքականությունը հենց խաղ է, սեթեւեթանք ու գրոտեսկ, բուֆն ու ողբը մի սրվակում:
Ինչու չէ
Որովհետեւ կյանքեր արժե, սերունդ արժե, ժողովուրդ արժե, Ծիծեռնակասար արժե, երկիր արժե, երբ խաղն այսքան ինքնամոռաց է ու բեմից չի իջնում արդեն 200 տարի: Ըստ Գեւորգ Գոյանի, հայ թատրոնը 2000 տարեկան է: Բայց այս մի արարը՝ 200 է ու պիտի ավարտվի, քանզի շուտով մնալու է առանց հանդիսական ու վարագույր:
Թող սա ավարտվի: Հետո էլի թատրոններ կլինեն՝ նոր Նիկոլն ու Կարգինը, նոր Ալենը եւ նոր Լենան: Բայց այս մեկի վերջը պիտի դրվի անհապաղ՝ արյունոտ էջը պիտի շրջվի ու վրան գրվի
Ռուսական թատրոն /հայկական մասնաճյուղ, 1813-2021/
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝