ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը «բեւեռացման» ճանապարհին. Մարկ Ֆեյգինի աչքերը բացելով

.

ԱԺԲ խորհրդի անդամները Բեւեռի հանրահավաքներից մեկի հարթակին |

Մարկ Ֆեյգին-լայվ յություբյան ալիքի դեկտեմբեր 1-ի հյուրերն էին Ազգային Ժողովրդավարական  Բեւեռի խորհրդի անդամներ Վահե Գասպարյանն ու Արա Պապյանը: Հյուրերը լսարանին ներկայցրեցին իրավիճակը Հայաստանում եւ շրջանում

.

Աշխատանքային կյանքը իբրեւ երկաթուղային բանվոր սկսած, Կույբիշեւից ռուս-հրեական ընտանիքի զավակ Մարկ Ֆեյգինը, 1990-ականներից Ռուսաստանի դեմոկրատական շարժման գործուն մասնակից է դարձել: ՌԴ առաջին գումարման Դումայի ամենաերիտասարդ պատգամավորներից էր: Պետական եւ մունիցիպալ իրավունքի մասնագետ է: Ավարտել է նաեւ ՌԴ ԱԳՆ Դիվանագիտկան ակադեմիան: Գիտական աշխատությունների հեղինակ է: Ելույթ է ունենում նախագահ Պուտինի ուղեգծի սուր քննադատությամբ: Հանդես է եկել Ռուսասատնում աղմկոտ շատ դատավարություններում իբրեւ դատապաշտպան:  Ալիքը՝ ФЕЙГИН LIVE

.

Ա

լիքի տնօրենը, իր հերթին իրավիճակին անդրադառնալով,  բարձրացրեց երկու արմատական հարց. ներկայացնում ենք զրույցի այդ հատվածը

Մարկ Ֆեյգին

Ինչպե՞ս իրացնել «Դեմոկրատիաների գագաթնաժողովի» առնչությամբ հայ ժողովրդին հղված Արեւմուտքի ուղերձը: Չէ որ Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանին նույնիսկ սիմվոլիկ իմաստով խույս տալ իր վերահսկողությունից: Բանն այն է, որ այդ սամմիթը կարող է վերածվել բոլորովին այլ բանի՝ նոր ՄԱԿ կամ նման կազմակերպության նախակերպի: Այդ դեպքում Հայաստանը ներգրավվում է 110 այլ երկրների հետ համապատասխան բանավեճերի եւ քննարկումների մեջ՝ աշխարհի այն մասում, որը իրեն դիրքավորում է իբրեւ քաղաքական դեմոկրատիա: 

Իբրեւ այս հարցի շարունակություն, եւս մեկ հարց՝ արդեն Իարնի վերաբերյալ: Իրանը մնում է Վաշինգտոնի համար եթե ոչ թշնամի, ապա հակադրյալ ախոյան, իսկ Հայաստանը փորձում է դուրս գալ բարդ գեոքաղաքական իրավիճակից նկատի ունենալով Իրանը: Ինչպե՞ս քանդել շահերի այս հակասական կծիկը Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ, Հայաստանի եւ Իրանի միջեւ: Ձեր կարծիքը, Վահե Գասպարյան եւ Արա Պապյան, խնդրեմ:

Արա Պապյան 

Ժամանակակից միջազգային հարաբերությունները վկայում են, որ երկրները կարող են ունենալ հակասություններ շատ հարցերի վերաբերյալ, սակայն համագործակցել մի շարք այլ հարցերով, կամ՝ աշխարհագրական կտրվածքով որոշ շրաջաններում բախվել, բայց համագործակցել ուրիշ շրջաններում: Դա հատուկ է, մասնավորապես, թե Ռուսաստանի, թե ԱՄն քաղաքականությանը: Համաձայն եմ ձեզ հետ, Մարկ՝ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակասություններ կան եւ նույնիսկ թշնամանք՝ միջուկային խնդրով, սպառազինությունների խնդրով եւ այլն: Սակայն տրանզիտի, տարանցիկ ուղիների  հարցով ԱՄՆ համար Չինաստանը հանդիսանում է ախոյան եւ Վաշինգտոնի համար շրջանում չինական հիմնական ուղին չեզոքացնելը եւ նժարին իբրեւ հակակշիռ Հնդկաստանին դնելը ավելի կարեւոր է, քան թույլ չտալ Իրանին մի քիչ փող վաստակել առեւտրի, այդ թվում տարանցիկի, աշխուժացման եղանակով: 

Հնդկաստանը Իրանում, Պարսից ծոցի ափին արդեն կառուցել է Չաբահար անվամբ շատ մեծ նավահանգիստ եւ այնտեղից ուղին տանում է Զանգեզուր, հայկական Սյունիք: Ահա թե ինչու այս մի քանի հազար քառակուսի կիլոմետր հողակտորը շատ մեծ հարցեր է լուծում: 

Եթե [Իրանով] ուղին անցնի Հարավից դեպի Հյուսիս, ապա դա քաղաքակրթական իմաստով հնդեվրոպական զարգացման գիծ կլինի, իսկ եթե անցնի Արեւելք-Արեւմուտք ուղղությամբ՝ կլինի չինա-թուրքական: Այս իսկ պատճառով, Միացյալ Նահանգները, դիտարկելով խնդիրը Չինաստանի հետ հակադրության անկյան տակ, իմ կարծիքով այս հարցով կարող են գնալ Իրանի հետ մերձեցման ճանապարհով: 

Հայաստանը միասնական պատմություն ունի Իրանի հետ եւ տարածաշրջանում համընկնող շահեր: Այդուհանդերձ, Թեհրանը վերջին ժամանակներս մերձենում է Բաքվի հետ, ելնելով պատերազմի ավարտին տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքից: Փաստ է նաեւ այն, որ իրանցիները ցանկանում են ունենալ Հայաստանով դեպի Վրաստան տանող ուղու այլընտրանքը, քանի որ Բաքվի հետ հարաբերությունները ենթակա են սրման, ինչպես եղավ մեկ ամիս արաջ, նաեւ Թուրքիայի հետ, եւ նրանք չեն ուզում սահմանփակվել միայն թուրքական երկրնենով անցնող ճանապարհներով: Հայաստանի եւ Վրաստանի միջով չանապարհը՝ այլանտրանք է: 

Այս այլընտրանքը հակասում է Ռւսաստանի շահերին, քանի որ Հարավ-Հյուսիս ուղով ոչ միայն ապրանքային շրջանառություն է լինելու այլ եւ էներգարեսուրսների փոխադրում խողովակաշարերով: Եվրոպային գազ մատակարարողը հիմա հիմնականում Ռուսաստանն է եւ եթե իրանական գազի պատճառով նա կորցնի այդ շուկայի 20 կամ 30 տոկոսը, ապա դա եկամուտների հսկայական, անընդունելի անկում կլինի: Ահա այսպես, վերահսկելով Զանգեզուրի գոտին, Մոսկվան կարող է վերահսկել իրանյան գազի ուղին: Բացի այդ Սյունիքում կենտրոնացած է մոլիբդենի եւ պղնձի աշխարհի պաշարների 8 տոկոսը ու սա նույնպես շատ կարեւոր է: 

Երբ հայերին պարտադրվում է Ադրբեջանով ճանապարհը դեպի Ռուսաստան, Մոսկվան ցանկանում է հանքանյութը փոխադրել դեպի Ուրալ, որտեղ գործարանները պարապուրդի են մատնված, եւ այդպիսով տնօրինել [մետաղական դարձած] պղինձն ու մոլիբդենը, որոնց գները անընդհատ աճում են:   

Վահե Գասպարյան

Եթե թույլ տաք, ես ավելացնեմ: Արան ճիշտ է Չինաստանին զսպելու առումով, բայց կա նաեւ Թուրքիյին զսպելու  խնդիրը: ԱՄՆ եւ Թուրքիան վաղեմի դաշնակիցներ են ՆԱՏՕ կազմում եւ Արեւմուտքը հենց Թուրքիային էր դիտարկում իբրեւ ռազմական առաջնային դիրք Սառը պատերազմի տասնամյակներին: Սակայն այժմ իրադրությունը կտրուկ փոխվել է: Էրդողանի Թուրքիան մերձենում է Ռուսաստանին՝ ատոմակայան կառուցում, C-400 գնում, ինչը զայրացնում է ԱՄՆ-ին: Իմ կարծիքով, Իրանի հետ մերձեցումը կստելծեր պոխատեղման հնարավորություն՝ Թուրքիայի փոխարեն Իրանը: 

Անշուշտ, Իրանը անհանգստացած է Զանգեզուրի միջանցքով թուրքական գործոնի ուժեղացմամբ եւ համարում է դա սպառնալիք: Բազմիցս արտահայտվել են միջանցքի առաջացման, ինչպես նաեւ սահմանների փոփոխության դեմ, ցուցադրական զորավարժություններ իրականացրել Նախիջեւանի եւ Ադրբեջանի սահմանին: Թուրքիայի զսպումը արտահայտվում ե շատ կողմերով. դա եւ ԱՄՆ աջակցությունն է քրդերին Սիրիայում, Հայոց ցեղասպանության ճանաչումը Ջո Բայդենի կողմից, Բրիտանական պառլամենտում նման բանաձեւի առաջին ընթերցումը, երկրորդը արդեն դեկտեմբերի 10-ին է, մի քանի օր առաջ Ավստրալիան  եւս ճանաչեց ցեղասպանության փաստը: Այնպես որ հայկական գործոնը դիտարկվում է Արեւմուտքի կողմից Էրդողանի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպալու լծակ: 

Ուզում ենք թե չենք ուզում, «հայոց հարցը» նորից առաջնաբեմ է դուրս գալիս, եւ անկախ ու ինքնիշխան Հայաստանը ըստ ամենայնի լինելու է Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում նոր ճարտարապետության մշակման հանգուցային գործոններից մեկը: Ըստ Ջո Բայդենի, ավարտվել է կոմունիզմի եւ կապիտալիզմի գաղափարային դիմակայությունը եւ առաջ է եկել ժողովրդավարության ու ավտորիտարիզմի հակադրությունը: Գալիք տասնամյակը պիտի պայմանավորի ապագայի աշխարհակարգի տիպարը: «Դեմոկրատիաների գագաթնաժողովը» պիտի կարգավորի այս խնդիրը եւ առկա է շահերի տարրական համընկում: Հետխորհրդայի տարածքում եւ բուն Ռուսաստանի մեջ զարգացումները եւս բերելու են նոր աշխարհակարգի ձեւավորմանը: 

Արեւելյան Եվրոպայի սահմանը անցնելու է Բելառուս-Ուկրաինա-Մոլդովա- Վրաստան-Հայաստան գծով, իսկ ինքը Ռուսաստանը Վլադիմիր Պուտինից հետո դառնալու է ժողովրդավարական պետություն, որի հետ Հայաստանը միայն ուրախ կլինի կառուցել իրավահավասար, ճշմարիտ գործընկերային հարաբերություններ: Կրկնեմ, Բեւեռը ռուսատյաց ուժ չէ: 

 Զրույցը ամբողջությամբ՝ այստեղ

.

.
.
.

Կարդացեք նաեւ՝