Սոչիում «ետդարձի» կետը անցնելու վճռական քայլ է կատարվել: Այնտեղ հնչած քնեցնող խոսքերը կարեւոր չեն՝ կարեւոր է ՀՀ անունից տված համաձայնությունը: ՀՀ վարչապետին պաշտելու բոլոր հիմքերն ունեցող թշնամական մամուլը որակում է այն իբրեւ «հայրենիքը իշխանավորի ցոփ կյանքի հետ փոխանակելու ակտ»: Ինչպիսի հետեւանքներ է ունենալու Փաշինյանի քայլը, եթե չբողոքարկվի
–
Հ
այաստանը հայտնվում է թուրքական լիակատար շրջափակման մեջ քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական ասպարեզներում: Շրջափակման ռեժիմը, ինչպես նաեւ երկրի տնտեսութունը վերահսկվելու է Ռուսաստանի կողմից՝ նեոգաղութային հանձնարարականների լայնածավալ կիրառումով: 3+2 ձեւաչափի մեջ հայտնված Հայաստանը, դեպի ՆԱՏՕ շարժվող Վրաստանով անջատվում է անկախ ապրելու եւ արագ զարգանալու հնարավորությունից: Այժմ՝ նախորդ հրապարակման [Եզերք, 1] ակնարկած շրջափակման հատուկ հանգամանքների մասին:
Նախ նշենք, որ արտաքին որեւէ ճնշում ի վիճակի չէր բերել այսպիսի դրության: Առավել եւս, հազարավոր հայ երիտսարդների անձնազոհությունը միանգամայն այլ արժեք ունի: Միակ պատճառը՝ բարդ իրավիճակում երկիր ղեկավարելու անկարողությունն է, քաղակական գաղափարի բացակայությունը, գաղութա-գավառական միջավայրի մտայնությունը, ինչն էլ իր հերթին, տանում է ուղիղ դեպի թշնամու հետ համագործակցության աղետաբեր հանգրվան: Մեծ քաղաքականությունը, իսկ հայերը միշտ մեծ քաղաքականության կիզակետում են՝ անկախ իրենց ցանկանալ կամ չցանկանալուց, ապաշնորհությանը դրական այլընտրանքներ չի տրամադրում:
Սոչիում Փաշինյանի տված համաձայնությունը վերաբերում է /ա/ «սահմանազատման» անվան տակ Նախիջեւանի եւ Արցախի վերաբերյալ Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրի հրապարակված կամ «փակ» [Ալիեւ/պրեզ15.06.21 Շուշի, 2] դրույթները ընդլայնելուն եւ օրինականացնելուն եւ /բ/ էքստերիտորիալ, այսինքն, օտարված, ազգային ռազմական վերահսկողությունից եւ, առհասարակ, իրավասությունից հանված միջանցքի իրականացմանը Իրանի հետ սահմանային Արաքս գետի երկայնքով:
Նախիջեւան – Երեւան
Թվում էր պետք է խոսել արաջին հերթին օկուպացված Արցախից ու վտանգված Սյունիքից: Իրականում սակայն, թշնամին, ի դեմս ՌԴ եւ Թուրքիայի Հանրապետության հակահայ ծրագրով միավորված վերնախավերի, գործում է այսպես կոչված «առաջանցիկ հայտերի մարտավարությամբ», երբ իրականացվող որեւէ գործողություն հետապնդում է պահի ռազմական կամ դիվանագիտական թատերաբեմից էապես առաջխաղաղացած նպատակներ:
Այդպիսի նպատակը հիմա՝ Երեւանն է իր մարդաշատ սրճարաններով, զվարթ փառատոներով եւ փողոցային եռուզեռով: Իսկ դեպի Երեւան գրոհի կարեւոր բաղադրիչ է Նախիջեւանի պլացդարմը: Հայաստանի դեմ Արցախում Ռուսաստանի համաձայնությամբ Թուրքիայի զինուժի Գլխավոր շտաբի, հետեւակի կոմանդո ստորաբաժանումների, գրոհային եւ կործանիչ ավիացիայի, ինչպես նաեւ աթս-ները ուղղորդող F-16 օդանավերի հատուկ էսկադրիլյայի մասնակցությունը պիտի հուշի հետագա զարգցումների հավանական ընթացքը: Հուշի եւ նախապատրաստի:
Մոսկվային ու Անկարային ինչու է պետք «սահմանազատումը»
Խնդիրը միայն «հաղթանակի» արդյունքները ամրագրելը չէ: Առաջանցիկ հայտը ուրիշ է: Բանն այն է, որ 1921 թվականին հիշյալ պայմանագրի կնքումով, պայմանավորվող կողմերի համաձայնությամբ Նախիջեւանը հանդիսանում է Ադրբեջանի պրոտեկտորատ: Թուրքիան 1920-ականներին բազմիցս բողոքել էր «Ադրբեջանի» եւ Նախիջեւանի տարածքները խորհրդային քարտեզների վրա մեկ գույնով ներկայացնելու, խորհրդային բանակի ստորաբաժանումներ տեղակայելու եւ այլ խնդիրների առիթով: Այլ կերպ ասած, ըստ Անկարայի, Մոսկվան խախտում էր Նախիջեւանի պրոտեկտորատի կարգավիճակը, համարելով այն «Ադրբեջանի» մաս:
Այժմ հակառակն է՝ Անկարան, զորավարժություններ անցկացնելու պատրվակով ինքն է զորք տեղակայում եւ խախտում պրոտեկտորատի կարգավիճակը: Կրեմլը մինչեւ 2015 թվականը դիվանագիտական խողովակներով զգուշացնում էր խախտումներից: Սակայն հիմա, Լավրովյան հակահայ ծրագրի շրջանակներում, խորհրդային քարտեզներով «սահմանազատում» առաջարկելով Հայաստանի Հանրապետությանը, Մոսկվան խրախուսում է Նախիջեւանի փոխանցումը Բաքվի լիակատար եւ բացառիկ իրավասության: Այլ կերպ ասած, երբ խոսքը հային է վերաբերում, թուրքի ու ռուսի մտադրությունները նույնական են: Պատահական չէ, որ Բաքուն իր հերթին շարունակում է Նախիջեւանի՝ «անտիկ ադրբեջանական», խաչքարերը եւ հայերեն լեզուն հին թյուրքական լինելու վերբերյալ ցնորքների հրապարակումը, իսկ քաղաքական հարթակում անվանում Նախիջեւանի Ինքանվար հանրապետությունը «արհեստական գոյացում»: Այսինքն, պնդում «Ադրբեջանի» իրավասության սովորական տարածք լինելը:
Երեւանը, համաձայնելով խորհրդային ադմինիստրատիվ քարտեզներով սահմանազատման, ճանաչում է ոչ միայն Արցախի, այլ եւ Նախիջեւանի լիակատար պատկանելությանը Բաքվին: Այսպիսով Հայաստանը զրկվում է Նախիջեւանում ռազմական ակտիվության վերահսկողության իրավական չնչին իսկ հիմքից: Թուրքիան ազատ է լինելու, հակառակ Մոսկվա/Կարսի պայմանագրի, տեղակայել ՀՀ հարավային սահմանին այնքան զորք, որքան ցանկանա: Մոսկվայի լուռ համաձայնությամբ, անշուշտ: Շեշտենք, որ «պուտինյան սահմանազատումով» այսպիսի զարգացումները ավելի քան հավանական են դառնոում անկախ Երեւանի կողմից պայմանագրի ձեւական ճանաչումից կամ մերժումից:
Թուրքի ճանապարհը դեպի Երեւան բաց է լինելու բացի Շիրակ-Արագածոտն ուղղությունից, նաեւ Արմավիր-Երեւան եւ Արարատ-Երեւան ուղղություններից: Սիսիանաը, իր հերթին, երկու կոլմից է հայտնվելու հարվածի տակ: Շիրակ-Արագածոտն-Երեւան ուղղությունից թրքական զինուժի 3-րդ բանակի միավորումների դեսանտաին օպերացիայի նախապատրաստությանը անդրադարձել ենք ավելի վաղ [Եզերք, 3]: Մշակվող օպերացիան ռւոսական #102 զորակայանը թողնելու է գրոհող ուժերի թիկունքում:
Այսպիսով, Վլադիմիր Պուտինին դիմելիս, հայերը լսելու են «ինքներդ եք մեղավոր, ես ձեզ չեմ ստիպել ճանաչել խորհրդային սահմանները եւ Արցախի ու Նախիջեւանի պատկանելությունը»: Հենց այդ ձեւակերպումն է տրված Սոչիի Եռակողմ կոմյունիկեի մեջ. «… իրականացվելու է սահմանազատում՝ ըստ կողմերի պահանջի ՌԴ մասնակցությամբ»: Ի դեպ, նույն պատասխանն ենք լսելու նաեւ միջազգային հանրությանը դիմելիս:
Բացատրե՞լ է Նախիջեւանի հանգամանքները իր ժողովրդին թավշի ու պողպատի ասպետներով շրջապատված հովվերգուն: Անշուշտ, ոչ: Սահմանազատման հետեւանքով Արցախի խնդրի ձեւափոխմանը, որ հանգեցնելու է Բրյուսելյան հանդիպման էական արժեզրկման, կանդրադառնաք հաջորդիվ:
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝
ինչպես նաեւ՝