ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

3+2. Վրաստան, Հայաստան, Իրան եռյակից շահելու է Վրաստանը

.

Այս «փոքր» երկրի դրոշը այնքան արժանապատիվ է, որ «մեծերը» հոժար են այն պետական պաշտոնյաների փոխարեն ներկայացնել |

Կովկասում Անկարայի դիրքերը «3 + ինչ-որ բան» ձեւաչափով ամրապնդելու Կրեմլի ջանքերը հատում են զավեշտի սահմանագիծը: Զավեշտը, սակայն չի վերաբերում Հայաստանին, որը դեկտեմբեր 10-ին Մոսկվայում մեծ քայլ կատարեց դեպի նոր պատերազմ

.

Ի

նչպես, մի՞ թե բաց ճանապարհներն ու առեւտուրը խաղաղություն չեն նշանակում: Մեր դեպքում՝ ոչ: Բացի տեղային խնդրից, այն է՝ Հայաստանի տրանսպորտային-տնտեսական եւ քաղաքական զմռսումը Հարավ-Հյուսիս առանցքի բեւեռներում, կա ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւս: Ղրիմ-Առաջավոր Ասիա, կամ Ղրիմ-Հայաստան պատմականորեն հաղորդակից «անոթները» 200 տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ են խաղի մեջ մտնում: ՀՀ կառավարությունը այժմ ջանք չի խնայում այս խաղը չորրոդ անգամ տանուլ տալու համար: Ինչու տանուլ:

Հայաստանի մասնակցությունը 3+2 ձեւաչափին  էապես թուլացնում է Արեւմուտքի դիրքերը Ղրիմում, Դոնբասում եւ նախկին ԽՍՀՄ արեւմտյան սահմանին, ինչը իր հերթին անպաշտպան է թողնում Հայաստանի դիրքերը Կովկասում: Միջազգային խնդիրներին հարեւան բոստանից այն կողմ չտեսնող, գավառական մոտեցումը այլ բանի հանգեցնել չէր կարող: Այս պնդումը որեւէ կապ չունի արտաքին ուժերի ազդեցության հետ: Սա ներքին, գրեթե անհաղթահարելի օրգանական արատ է, որ բնորոշ է եղել հայերի քաղաքական մտածողությանը նորագույն շրջանում:

Վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը Մոսկային հնարավորություն տվեց ճնշման, որոշ զիջումների եւ խոստումների գնով Իրանին կցել թուրքական՝ նախապես 3+3 ձեւաչափին, որի գլխավոր նպատակն է բացառել Արեւմուտքի ազդեցությունը Կովկասում: Հայաստանի համար, բացի մնացած ծանր հետեւանքներից, դա  նշանակում է Արցախի երաշխավորված կորուստ եւ Մոսկվա/Կարսի պայմանագրի ընդլայնում Նախիջեւանի թուրքական ռազմականացման իրավական հիմքի տեսքով: Վերջիը՝ խորհրդային սահմանազատման ուղղակի հետեւանք է: Այս ամենը նոր պատերազմ է նշանակում, կանխապես տանուլ տված արդյունկով:

Ղրիմ-Հայաստան պատմականորեն հաղորդակից «անոթները» 200 տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ են խաղի մեջ մտնում

Եթե Հայաստանը կայուն մնար, ապա 3+1 բանաձեւը անհեթեթ կլիներ եւ Իրանը չէր մասնակցի այդ խեղկատակությանը: Ահա այսպիսին էր իբր «ռեսուրս չունեցող» Հայաստանի հսկայական կշիռը այդ պահին: Այս կոնֆիգուրացիան որոշակի ելքեր էր նշանակելու Իրանի համար նաեւ Արեւմուտքի հետ հարաբերուտյունների խնդրում: Թե որքան պիտի աճեր Հայաստանի կշիռը՝ չմեկնաբանենք: «Ամեն բան մեծերն են որորշում» պարզունակ պնդման ջատագովների համար աներեւակայելի ծանր կշիռ էր լինելու, ուստի եւ անհանդուրժելի՝ առաջին հերթին մտային հողի վրա: Հայաստանի իրական հեռանկարը բազմիցս քննարկվել է մոսկովյան կենտրոններում եւ ծայրահեղ անբարենպաստ ճանաչվել ՌԴ շահերի տեսակետից: ՌԴ արձագանքը համապատասխան է: Արժանապատվություն ունեցող վրացիները շահած են դուրս գալու շրջանի ձեւափոխությունների նաեւ այս փուլում:

Հայաստանի ջանքերով առաջացավ մի իրավիճակ, երբ Մոսկվան, թեկուզ ինքնանվաստացման եւ զավեշտի գնով, հնարավորություն ստացավ հրաժարված վրաց փոխնախարարին փոխարինել դրոշով: ՀՀ կառավարության այսպես ասած գաղափարային փաստաբանությամբ զբաղվողները շտապեցին հայտարարել, թե դա Վրաստանի մասնակցության ձեւ է եւ իրականում նշանակում է 3+3 ձեւաչափ: Պաշտոնական Թբիլիսին, մինչդեռ, շտապեց հիասթափեցրել հայկական կառավարության արտագերատեսչական դիրքապահներին՝ դիվանագիտական բողոք հայտնելով երկրի դրոշը անհարկի օգտագործելու դեմ:

Արեւմուտքի թուլածած դիրքերը Ղրիմում, Դոնբասում եւ նախկին ԽՍՀՄ արեւմտյան սահմանին իր հերթին անպաշտպան են թողնում Հայաստանի դիրքերը Կովկասում

Դեկտեմբեր 10-ին Մոսկվա գնալով, ժողովրդի գլխին բերած արհավիրքին զուգահեռ, Հայաստանը թուլացրեց Իրանի դիրքը: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի հետ շփումների արդյունքով, Իրանը իր ծրագրերից լիովին ջնջեց Հայաստանը, սակայն դեռեւս հնարավորություն ուներ մանեւրելու: Պարսիկները Վիեննայում միջուկային բանակցությունների հանգամանքը հակակշռելու խնդիր ունեն եւ դա շատ բան է բացատրում: Կոշտ դիրքորոշումը ճկուն խաղ եւ հակակշիռների որոնում է ենթադրում բոլոր ճակատներում: 

Իսկ ի՞նչն են հակակշռում ՀՀ իշխանությունները, երբ հերթական անգամ խուրդում են 5000 ընկածների շնորհիվ շահած քաղաքական դիրքը: Միակ բանը, որ կարող են հակակշռել՝ ապակողմնորոշված ժողովրդի վրա իրենց իշխանության պահպանումն է: Մտահորիզոնի ընդգրկումը այլ բանի հնարավորություն, ավաղ, չի տալիս: Այսպիսով, Հայաստանի միանալը 3+2 ձեւաչափին միաժամանակյա ձախողում է նշանակում արտաքին քաղաքականության թե արեւմտյան, թե իրանական ուղղությունների վրա: Համենայն դեպս, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը, որի ճանապարհը բացում է Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովրդի քթից է գալու:

.

.
.

Կարդացեք նաեւ՝

.