ՀԱՅԱՍՏԱՆ

Մոռացեք ԽՍՀՄ-ը.
Ռուսները այլ բան են երազում

.

ԽՍՀՄ վերադառնալու հայության լայն շերտերի կիսատրտունջ-կիսաերազանքը դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ ոչ գիտկան ֆանտաստիկայի ասպարեզից է: Իրական հեռանկարը, մեղմ ասած, տարբերվում է 1975 թվականին պատկերված տեսարանից

.

Ժ

ամանակակից հայի օտարատենչ հակումները, անշուշտ, հայտնի են եղել մոսկովյան հատուկ հաստատություններին: Ժամ առաջ «դարավոր փրկիչ» օտարին ենթարկվելու մարմաջի վրա էլ հենվեց ԱԺ 2021թ. արտահերթ ընտրությունների մոսկովյան ստրատեգիան, ինչը պարզ ցուցադրվում էր դեռ նախընտրականը չսկսած [Եզերք, 1]:  

Ինչպես արվեց զանգվածային հիպնոսը

Մարդկային մեծաթիվ կորուստները երեւանյան թշնամական մեդիան դիմադրության աղբյուրից կարողացավ վերածել ծանր ընկճախտի: Կարեւոր գործոն էր նաեւ Արցախի բեռը «թոթափելու» հանգամանքը: Ազատ Արցախը ծանր շալակ էր, քանի որ ինքնուրույն մտածելու, ազգային ուրույն ապագա կերտելու պահանջ էր ներկայացնում թե զանգվածներին, թե հին ու նոր վերնախավին: Իսկ նոյեմբեր 9-ից հետո կարելի էր տրվել խաղաղություն ավետող անուրջներին եւ կենտրոնանալ մեկ խնդրի վրա՝ օտար շահեր ներկայացնողներից հատկապես որ մեկին հանձնել «Ապագան»: Այս դիլեմային չհարող ընտրաշերտը, իր հերթին, հակված էր քվեարկել Փաշինյանին, քանի որ 20 տարի իշխածները անընդունելի էին անկախ ամեն բանից:

Իհարկե, հայկական պետությունը կարող էր եւ պետք է կասեցներ իր համար կործանարար ընտրական ընթացքը, սակայն գերադասեց լիովին ներգծվել դրա մեջ, չկասկածելով ՔՓ հաղթանակին: Իշխանությունը հայրենիքից վեր դասվեց, ինչը ամենեւին անսպասելի չէր երեւանյան «Ողիմպոսին» մեկ ակնթարթում մագլցած խմբի պարագային:

Պարոն Կոպիրկինի հրահանգչական նախընտրական բուռն գործունեությունը [Եզերք, 2] ի նպաստ իր ներկայացրած պետության շահերի կանաչ լույս ստացավ: Մոսկովյան պլանավորողները հայ էլեկտորալ հողի վրա փայլուն օպերացիա իրականացրեցին: Շահեց ոչ միայն Ռուսաստանը, այլ եւ իր կերտածո այսպես կոչված «Ադրբեջանը»՝ 1939 թվականին ստալինյան դեկրետով գոյացած «ազերբայդժանեց» նոր ազգությամբ հանդերձ: 

Հայությունը էլեկտորալ ծուղակն ընկավ, բայց ԽՍՀՄ, կամ Ռուսաստան չի վերադառնալու: Կովկասաբնակ հայ մարդը քանի կա, երանի է տալու 2,5 միլիոնից ավել կորցրած ժողովրդի մնացորդների՝ խորհրդային «զոնայում» գոյատեւելու տարիներին: Սակայն այդ երանին չի վերականգնվելու, լինելու է բոլորովին այլ բան՝ նեոգաղութային գետտո, բանող ճորտերի եւ թնդանոթային մսեղենի բուծարան, մշակութային այլասերում եւ ընդերքի անխնա շահագործում ճարտարախոս վերակացուի խրատների ներքո: 

Անշուշտ, Փաշինյանի համարումը նվազելու է, բայց ոչ թուրքերին, ոչ էլ ռուսներին երկարաժամկետ Հայաստանը նույնիսկ ողորմելի ճորտի տեսքով պետք չէ: Իշխանությունից մինչեւ իր վերջին վայրկայնը կառչող խումբը գործը հասցնելու է քաղաքացիական պատերազմի, որն էլ ազդարարելու է Հայաստան երկրի ավարտը: 

Ուր ես, Սովետ, ձեն հանիր

«Մենք փաստորեն Ռուսաստանի կազմի մեջ ենք մտնելու, թուրքի դեմ ուրիշ ճար չկա»: Միամիտ մտմտումներ են: Չի լինելու Ռուսաստանի կազմ: Թե ինչ է լինելու ինքը Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի վարչության ավարտին, այնտեղ ոչ ոք չգիտի: «Չկա Պուտին՝ չկա Ռուսաստան» վոլոդինյան բանաձեւը ենթադրում է նոր «Պուտինի» ծնունդ: Հատուկ ծառայությունները ներկայացնող ռուսական վերնախավը ակտիվ մշակումներ է կատարում երկրի գոնե 1/5-ը իր անմիջական հսկողության տակ պահելու ուղղությամբ, այն էլ կալանավորների միջոցով 1937 թվականի ԳՈՒԼԱԳ-ը վերարտադրելով [Իզվեստիա, 3]: 

.

ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդի, ՖՍԲ ակադեմիայի շրջանավարտ, այժմ ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրին մոսկովյան որոշ փորձագետների կարծիքով մարմնավորում է ապագա «Պուտինի» տիպարը  | ռբկ 

.

Մեգաքաղաք-ագլոմերացիաներից դուրս գտնվոլ տարածքները ի հավելումն ԳՈՒԼԱԳ-ի շահագործվելու են օտար աշխատուժի լայնամասշտաբ ներգրավումով: Միջին Ասիայում եւ Չինաստանում համաներումով ազատված մարդկանց տեղափոխելու են Ռուսաստանում 99 տարով վարձով տրվող ընդարձակ գոտիներ՝ աշխատանքի [ՌԲԿ, 4]: Այս հեռանկարով, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից եւ ոչ մեկը չի ընդգրկվելու պայմանական «ռուսական» կայսրության կամ նույնիսկ դասական գաղութային իրավասության մեջ: Փաշինյանի Հայաստանը տենչում է գետտո եւ այն միակն է լինելու այդ ողորմելի կարգավիճակով: 14-ից հանրապետություններից միակը:

Պետք է հստակ տեսնել Կովկասի «ռուսազերծ» հեռանկարը, որքան էլ այն տհաճ լինի 200-ամյա հայ մարդու համար: Թուրքական կլանումից բացի ուրիշ հեռանկար չի լինելու, եթե նույն այդ հայ մարդը, հայ պետությունը, համայն հայության մասնակցությամբ չգիտակցի իր վճռորոշ դերը տեղի ունեցողի մեջ եւ չշրջի օտարի նախագծած ընթացքը: 

Ինչ է լինելու Հայաստանում սովետի փոխարեն

Հիմա զիջվել են բոլոր հնարավոր դիրքերը: Խորհրդային սահմանազատում նշանակում է առանց Արցախի Հայաստան ու թուրքական բանակով օկուպացված Նախիջեւան: Ճանապարների ՖՍԲ վերահսկողություն նշանակում է 40-60 կիլոմետր լայնքով էքստերիտորիալ միջանցքներ՝ դրանց երկայնքով խաղաղ «ադրբեջանցիների» զանգվածային «հայրենադարձությամբ»: Դա նշանակում է, անշուշտ, Հայաստանի մեկուսացում արտաքին աշխարից թե Իրանի, թե Վրաստանի ուղղություններով եւ Թուրքիայի կողմից տնտեսական կլանում: 3+2 ձեւաչափ նշանակում է Արեւմուտքի, ՄԱԿ կամ ԵԱՀԿ որեւէ միջամտության բացառում Հայաստանի ճորտացմանը: Երկրի օտարված ընդերքը նշանակում է հարստացած իշխող խմբակ եւ այնուհետեւ «հայդե՝ Փարիզ»: Ահա Փաշինյանի կամ Քոչարյանի իշխանության հախը: Երկու ախոյան են՝ երկուսն էլ մի գնի: 

Ավելի էժան չենք պրծնելու: Երեւանում չի հնչելու Սերգեյ Միխալկովի եւ մեր հայրենակից Հարոլդ Էլ-Ռեգիստանի բառերով ԽՍՀՄ, այժմ Ռուսաստանի հիմնը: Հնչելու է այլ օրհներգ՝ մեր ուրիշ հայրենակից, Էդգար Մանաս-էֆենդու «Իստիղլալ մարշին», թուրքական պետականը: 3 տարվա ընթացքում Փաշինյանը 3 տասնյակ հնարավորություն ուներ շրջելու 200-ամյա պատմության հայասպան ընթացքը ու չարեց: Հիմա բավական է չգնալ Մոսկվա եւ թողնել ռուսներին ու թուրքերին 3+1 անհեթեթության դիմաց: Թող իրար ջան ասեն, ջան լսեն: Պետք չէ դառնալ 14-ից միակ կործանվածը:

Լուսանկարում՝ 1930-ականների Գերմանիան հիշեցնող երթ Մոսկվայում, 1975թ.

.

.
.
.

Կարդացեք նաեւ՝