ՀԱՅԱՍՏԱՆ

Իրավանը Էրմենիստանի մայրաքաղա՞ք. Ինչ եղան Ադրբ. ԽՍՀ-ից հայ փախստականները

.

«Կանաչ գիծը» Աբովյան փողոցի ուղղությամբ |

Հայ ժողովրդի ապագան գծող ՔՊ վերնախավը թաքցնում է այդ ապագայի, թերեւս, ամենահյութալի եւ յուղոտ պատառները: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի շուրջ ծավալված կրքերի կարեւոր շարժառիթները: Այսպես կոչված «ադրբեջանցիների», այսինքն 1939թ. ծնունդ սոցիալիստական նոր ազգի ներկայացուցիչների վերադարձը Արցախ, որը ողջունեց ՀՀ վարչապետը, միայն սկիզբն է: Ոչ, խոսքը կես միլիոն հայ փախստականների Գետաշեն ու Շահումյան, Գանձակ, Շեմախի կամ Իսմայիլլի վերադառնալու մասին չէ, փոխարենը բացվում են այլ հեռանկարներ

.

.

Հ

երթը ՀՀ «ինքնիշխան» տարածքների վերաբնակեցմանն է, այդ թվում Երեւան քաղաքի տարածքի շուրջ կեսինը: Օպերայի եւ բալետի թատրոնի շրջակայքում իր ժամանցն անցկացնող եւ իրեն մտավորական համարող զանգվածը շուտով կիսվելու է նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցի առանցքի երկայնքով: Սա պատմական բաժանարար գիծն է, որ կոչվելու է «կանաչ գիծ»: 

Գծից արեւմուտք ապրողները կարող են համեմատաբար հանգիստ շարունակել իրենց մտավոր ժամանցը, իսկ արեւելյանների գործը փոքր ինչ ավելի բարդ է: Բաքվի կողմից դրամական փոխհատուցման խնդիրները, անշուշտ, լուծելի են, սակայն բաց է մնում Երեւանի արվարձաններում նոր շինարարության խնդիրը, եթե կենտրոնից ազգությամբ հայ տեղաշարժված քաղաքացիները որորշեն մնալ քաղաքում: Բազմամիլիարդ շինարարության ապագան է, որ առաջացրեց մայրաքաղաքում ծրագրերի քաղաքական հուսալի վերահսկուղության խնդիրը: Օտարների հաշվին երկրի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու դեռեւս 2019 թվականին տրված ՔՊ խոստումները վերաբերելու են առաջին հերթին գլխավոր քաղաքին: Սահմանամերձ հասկացությունը երկրում ամենաթափանց է դառնալու եւ հետզհետե վերանա:

Երեւանի՝ իբրեւ ՀՀ մայրաքաղաքի կարգավիճակի, այնուհետեւ նաեւ պետության անվանման մեջ «Հայաստան» անվան հիշատակման խնդիրը նույնպես չի ուշանում: Իբրեւ «Արեւմտյան Ադրբեջանի» եւ «Հայաստանի» միջեւ փոխզիջումային տարբերակ նշմարվում է «Էրմենիստանը՝ ադրբեջանական ժողովրդի, հայ ժողովրդի եւ արցախյան ժողովրդի համար ընդունելի անվանում» բանաձեւը: Վատ հասկացողների համար կհնչի «Էրմենիստանը Հայաստան է եւ վերջ» արդեն փորձարկված խորիմաստ կարգախոսը: Երուսաղեմի օրինակով՝ երկհամայնք մայրաքաղաքի խնդրից խուսափելու համար Էրմենիստանի մայրաքաղաքը հավանաբար տեղափոխվի պատմական Արմավիր: Այդ համայնքի ադմինիստրատիվ կառավարման շուրջ «գաղափարային» մարտերը առջեւում են:

«Ապագայի» ինտելեկտուալ կորիզը լիակատար վստահություն է ներշնչում ծրագրի անշեղ իրականացման հանդեպ | 

Այն հարցը, թե ինչ եղան Ադրբեջանական ԽՍՀ կես միլիոն բնիկ հայության իրավունքները, պարզ պատասխան ունի: Ներկայիս վիճակի հեռանկարը քաջ հայտնի էր Հայաստանը կառավարող բոլոր վարչախմբերին, այդ իսկ պատճառով հայ փախստականների իրավունքները ՀՀ կողմից երբեք չեն ճանաչվել: Պատահական չէ, որ թե՛ ներքին տեղաշարժված, թե՛ Հայաստանից գաղթած «ադրբեջանցիների» հայրենադարձության խնդիրը 30 տարի Բաքվի օրակարգի վրա է: Հիմա շեշտվում է, մասնավորապես, կառուցվելիք ավտոմայրուղու երկայնքով Սյունիքի վերաբնակեցման խնդիրը: Այս «ապագայի» ռուս-թուրքական սցենարը, որի դրվագներին ականատես ենք, ներառում էր երկու պատերազմ, տրանսպորտային ու էներգետիկ շրջափակում եւ զանգվածային արտագաղթի խթանում, կապուղիների եւ ընդերքի բռնազավթում, մշակութա-կրոնական կոդի աղճատում, հայրենիք-արտասահման կապի խզում, ավանդույթների տապալում, ապաարդյունաբերականացում եւ կրթական համակարգի կոլապս՝ նեոգաղութային ճաշացուցակի այլ բաղադրիչներ:

Հայաստանը նման վիճակի բերելու վարձը մեծ չէր: Դա ընդամենը Մոսկվայից փոխեփոխ ձեւավորվող վերնախավերի համար իշխանության ուժային երաշխիքն էր. #102 ռուսական ռազմակայանի միակ գործառույթը դա է: Մշակվել է նաեւ 2021-ին Մոսկվա/Կարսի պայմանագրերի ժամկետի սպառմանն ընդառաջ Անկարայի հետ համաձայնեցված երաշխիքների համակարգը: Քաղաքական իմաստով դա ձեւակերպվում է իբրեւ հայկական հարցի մասնատում եւ վերացում: Կարեւորագույն երաշխիքը 660 հազար քաղաքացիների կամքը պիտի լիներ, որի «պողպատը» կարող էր կռվել միայն վերոհիշյալ բաղադրիչների՝ մեկ սերնդի հասունացման տեւողությամբ, նպատակային եւ համադրյալ կիրառությամբ: Անշուշտ, որոշիչ պետք է լիներ նաեւ մտավորականության «ներդրումը»: Ապագան ներկա է ու գործողություն պահանջող:

.

.
.
.

Կարդացեք նաեւ՝