Ռուսաստանում շատերը համեմատում են ՌԴ դեսանտայինների մուտքը Ղազախստան 1979-ին Աֆղանստան մուտքի հետ եւ հիշեցնում, որ տաս տարի անց եղավ անփառունակ «ելքը», իսկ եւս 2 տարի անց ԽՍՀՄ–ը փլուզվեց: Այդ համեմատությունը ճշգրիտ չէ՝ ժամանակի ընթացքը եւս այլ է
.
«Է
շին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ էրկուս»,- պնդում է արևելյան ասացվածքը։ Այն տեղին է Աֆղանստանում Սովետների մուտքի և ելքի մասին ցանկացած հիշատակման առիթով: Բայց Ղազախստան մտնել ու ելնելու այիբը երեքից ավելի կլինի, քանի որ «Աֆղանի» հետ շրջանառվող նմանեցումը ճշգրիտ չէ: Աֆղանստանը, Ռուսաստանի ծնունդ քեմալական Թուրքիայի և Իրանի հետ միասին, անցյալ դարի 20-ականներից սկսած, ԽՍՀՄ արտաքին պայմանագրային արևելյան գոտու մասն էր։ Իսկ Ղազախստանը ռուսաց պետության մասն է իր ուղն ու ծուծով: Հետեւաբար, Ռուսաստանի ներքին կառուցվածքի հետ փոխադարձ կապը շատ ավելի լայն է ու խորը։ Հետեւանքները նույնպես խորն են լինելու:
Եթե առանց այլաբանության իրերն իրենց անունով կոչենք, ապա պիտի արձանագրենք, որ մտնում ենք հետխորհրդային տարածքում նեոգաղութային կարգերի պահպանման գործընթացին Ռուսաստանի ուղղակի եւ անվանված ռազմական միջամտության փուլը։ Առանց «ադրբեջանցիների» կամ դոնբասյան «հանքափոր» պրոքսիների, միջնորդների: ՀԱՊԿ-ն ու վարչապետ Փաշինյանի կողմից հապճեպ ուղարկված հայ խաղաղապահների խեղկատակ վաշտը պատկերը չեն փոխում: Հողի վրա ՌԴ օդադեսանտային երկու բրիգադների տղաներն են։ Խնդիրն այն է, որ այդ հողը գտնվում է խորհրդային մանկության «գորոդոկի» տարածքում, ինչպես Վարումի և Կրաստոշևսկու հայտնի երգում [տեսահոլովակ]։
Մանկության կարոտախտը սայթաքուն բան է, քանի որ տանում է դեպի անցյալ, որը խիստ իդեալականացված է և սառած մեր մտքում: Իրականությունը լրիվ այլ է, քանի որ մի ամբողջ սերունդ է փոխվել։ Աֆղանստանի անալոգիան կրկնակի անստույգ է՝ աշխարհագրական և մտավոր իմաստով:
Եվ նույնիսկ՝ երիցս: Խոսքը գաղափարախոսության մասին է։ ԽՍՀՄ-ը բազմիցս ներխուժել է իր պայմանագրային արևմտյան և արևելյան արտաքին գոտիներ՝ կանխարգելիչ նպատակ ունենալով բածառել ազդեցությունը իր ներքին կայունության վրա։ Բայց նա դա արել է ինտերնացիոնալիզմի և կոմունիզմի դոկտրինալ և գաղափարական հրացանը ձեռքին։ Իսկ ինչ է հիմա՞: ԵԱՏՄ շղարշի տակ գտնվող նեոգաղութային հետսովետի դոկտրինալ ձևավորումն այժմ թավալ է գալիս դրա նախաձեռնողի՝ էլբասի Նազարբաևի տապալված բրոնզե իրանի տեսքով Թալդիղորղանի հրապարակում։ Իսկ կապիտալիզմը անհնար է հասցնել գաղափարի աստիճանի՝ «Կեցցե կապիտալիզմի հաղթանակն ամբողջ աշխարհու՞մ»։
Այս անգամ էլ օգնողների ձեռքին հրացան կա, բայց դրա գաղափարական փամփշտատուփը դատարկ է։ Կենտրոնական Ասիայում խաղաղապահներին դիմավորելու են կրոնական, գաղափարական և համազգայնական ուղղությունների մի ամբողջ ծաղկեփնջով: Սա նշանակում է, որ 1989-ը 1979-ին հաջորդելու է ոչ թե տասը տարի անց, այլ ավելի վաղ և վատ վերահսկվող հետևանքներ ունենալու։ Մի խոսքով, սա 1979-ի Աֆղանստանը կամ 1986 թվականի կունաեւյան Ալմա-Աթան չէ։ Փոխվել է ամեն բան։ Բայց անփոփոխ են ոմանք «գորոդոկում», ինչը անհանր է չնկատել: Դրամատիկ հակասություն:
https://echo.msk.ru/blog/peter_barber/2963258-echo/
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝