ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ին հուսահատ վերջնագիր հղած ՌԴ նախագահի դիրքորոշումը ակնհայտ զայրույթ է առաջացնում մոսկոկվյան քաղաքական իսթեբլիշմենթում: ժնեվում, Բրյուսելում եւ Վիեննայում այս օրերին վարվող ռուս-արեւմտյան բանակցությունների մթնոլորտը վկայում է Կրեմլում տիրող հիստերիկ իրավիճակի մասին: Բարձրաստիճան չինովնիկները այլեւս հարկ չեն համարում թաքցնել իրենց դժգոհությունը Վլադիմիր Պուտինի հանդեպ
.
«Ա
ռանց պատերազմի Ռուսաստանը կանխավ պարտվածի դիրքում է» հայտնի բանաձեւը, որը ընկած էր «սառը պատերազմի» հայեցակարգային հիմքում, իր հրատապությունը պահպանում նաեւ հիմա: Հնարավորություն չտալ Ռուսաստանին պատերազմել՝ ահա Արեւմուտքի դիրքորոշումը նաեւ մեր ժամանակ: Հնարավորություն չտալու մարտավարությունը ներառում է մի քանի բաղադրիչ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում թե մոսկովյան վերնախավի, թե միաջազգային հանրային կարծիքի վրա:
Դա նախ եւ արաջ /ա/ ռուսական հարձակողական հռետորաբանության մերժումն է: Նախագահ Պուտինը, գտնվելով տեւական համեմատական խաղաղության պայմաններում, ստիպված էր դիմել վերջնագրային մարտավարության, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է վերջին քայլ: Քայլերը ալեւս սպառված են՝ մնում է պատերազմել Ուկրաինայի դեմ: Ուկրաինայի թիկունքում, ի տարբերություն համապատասխան տարիների Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի, կանգնած է Միացյալ Նահանգները: Ահա երկրոդ բաղադրիչը. /բ/ համապարփակ տնտեսական պատժամիջոցների սպառնալիք:
Եւ վերջապես, երրորդ բաղադրիչը. /գ/Եվրոպայում անվտանգության շուրջ իրական օրկարգի առաջադրումը: Այս արեւմտյան օրակարգը ներառում է կարճ եւ միջին հեռահարության միջուկային հրթիռների սահմանափակման թեմատիկան, սովորական զենքերի քանակական եւ տարածքային սահմանափակումների խնդիրը, ինչպես նաեւ ռազմական ծավալման եւ զորավարժությունների թափանցիկությանը վերաբերող հարցեր: Այսպիսի օրակարգը չի կարող համակրանք չառաջացնել եվրոպական երկրների հանրային լայն լսարանի շրջանում:
Արեւմտյան առաջարկների ռուսական պատասխանը մեկն է. ետ քաշվեք 1997 թվականի գիծ, ՆԱՏՕ նոր անդամներ մի ընդունեք, միակողմանի զինաթափվեք: Բնականաբար այսպիսի դիրքորոշումը նախագահ Պուտինին դնում է դիլեմայի առջեւ. հրաժարվել իշխանությունից, կամ պատերազմ հրահրել: Երկու ելքն էլ մոսկովյան էլիտային մեղմ ասած չեն հրապուրում: Առաջինը նշանակում է տաքուկ տեղերի եւ բիզնեսների կորուստ, իսկ երկրորդը ենթադրում է սանքցիաների կոշտ ռեժիմ, որը խփում է արտասահմանում գտնվող դրամական ակտիվներին եւ կին-սիրուհի-զավակ-թոռներին:
Պուտինից դժգոհության արտահայտությունները, բնականաբար, առայժմ միջնորդված բնույթի են: Այսպես՝ հիմնական բանագնաց Սերգեյ Ռյաբկովը ստիպված է նշել, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ հանդեպ իր հռետորաբանությունը Կրեմլում լսածի ընդամենը մեղմ արտացոլումն է: Հիշեցնենք, որ Ռյաբկովը պահանջել էր «փասափուսան հավաքել ու ռադ լինել 1997-ի սահամանագից»: Այսպիսով, Ռյաբկովը հղում է «patron»-ին:
Պատերազմի դեպքում սպասվող պատժամիջոցների թեման մեկնաբանելիս, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, ստիպված է եղել լրագրողների համար հատուկ ընդգծել [Պեսկով, 1], որ «բանակցությունները վարող ռուս դիվանագետներն ու անվտանգության մասնագետները զինված են Վլադիմիր Պուտինի թեզերով»: Թե դրանք ինչ «թեզեր» են, բոլորին է հայտնի: Պեսկովը նույնպես կարիք ունի հղել գերագույն «patron»-ին:
Դժգոհության արտահայտությունը հատուկ է նաեւ ռուսական ակադեմիական շրջանակներին: Այսպես հայտնի ամերիկանագետ Ալեքսեյ Արբատովը եւ միջազգային հարաբերությունների առաջատար փորձագետ Անդրեյ Կորտունովը հարկ են համարել շեշտել, որ ռուսական պահանջները Արեւմուտքից հախուռն են, չդասակարգված, իսկ հռետորաբանությունը որեւէ տրամաբանությունից զուրկ: Մասնավորապես, նրանց կարծիքով, չի զգացվում ձգտում լարվածության իրական նվազեցմանը, ինչին պատրաստ է ԱՄՆ: Կաղ տրամաբանությունը դարձյալ «patron»-ինն է:
Ռուսական վերնախավում տիրող այսպիսի պատկերը առաջին անգամ է արձանագրվում սկսած 2011 թվականի դեկտեմբերից, երբ Պուտինի ռեժիմը լրջագույն գրոհի ենթարկվեց թե քաղաքաբնակ միջին խավի, թե կրեմլյան բնակիչների որոշակի շերտերի կողմից: Ռուսաստանում աճող քաղաքական անկայունությունը եւ տնտեսության լճացումը անմիջական ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:
Մոսկովյան հովանավորից զրկվող Փաշինյան-Քոչարյան ռուսանպաստ տանդեմը, որ ժողովրդին տանում է դեպի թրքական ստրկություն, մեծ պատասխանատվության տակ է մտնելու, եթե խուսափի պառլամենտական նոր ընտրություններից: Դեպքերի սրընթաց զարգացումը դրության անհապաղ փոփոխություն է թելադրում: Հայկական քաղաքական շրջանակում արդեն ձեւավորվել է իրավիճակի ուրվագծային պատկերացում, որը թույլ է տալիս առաջադրել առարկայական քայլերի ծրագիր:
.
.
.
.
.
Կարդացեք նաեւ՝