«Թափառական ցեղի» էրդողանական նախապայման-խարանը ճակատին դաջած, վարչապետ Փաշինյանը զրկված էր իր բանագնացին պետական իշխանության նշանով օժտելու իրավունքից: Կան բաներ, որ հնարավոր չէ կոծկել դեմագոգիայի նույնիսկ բացառիկ տաղանդի ուժով
.
.
Փ
աշինյանին հունվարյան Մոսկվայում ով էր պարտադրել ազգային նվաստացման հերթական արարը: Հարցը ամենեւին հռետորական չէ՝ խնդիրը միայն մեր հույզերը չեն:
ՌՈՒԵ կրոնական պաշտոնյաի հայտնի հայտարարությունը, թե «Հայկական եքեղեցիներ 381 թվականից իվեր չեն կառուցվել» գալիս է լրացնելու «անհայրենիք թափառական» ցեղախմբի բնորոշումը, որ իբրեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման սկզբնակետ եւ նախապայման պարտադրել է ԹՀ նախագահ Էրդողանը [Եզերք, 2]: Այսպիսով, ավելի քան հավանական է, որ հայերին պետական հանգամանքից եւ, առհասարակ, ազգային նույնականացումից զրկելու նախաձեռնությունը համատեղ ռուս-թուրքական է: Ինչպես եւ Արցխում պարտադրված պարտության ծրագիրը, որ հայտնի է «Լավրովյան ծրագիր» անվան տակ:
2020 թվականի նոյեմբերի 9-ից իրականացվող ընդլայնված, կամ Լավրով-2.0 ծրագրի նպատակները հայ հանրությանը ներկայացվում են այլեւս անթաքույց: Այս անթաքույց ներկայացումն է թշնամու հոգեբանական ճնշաման մեթոդի կորիզը: Ավելորդ կլիներ բացատրել, որ պետական դրոշի, լեզվի, այբուբենի, կրոնական-գաղափարային հենքի զատիչ հատկանիշները ամենեւին հուզական կատեգորիաներ չեն:
ՔՊ «ազատ» կեցվածքը հուշում է, որ մեր պայքարը լինելու է յուրաքանչյուր դրոշի համար, մասիսակիր պետական զինանշանի յուրաքանչյուր պատկերի համար, պատմական յուրաքանչյուր հուշարձանի, եկեղեցու՝ «Արցախ», «Արարատ», «Կարս», «Նախիջեւան», «Երեւան», «Գյումրի», «Որոտան» անվանումները արտասանելու իրավունքի համար: ՔՓ-ական խմբակին հարկ է ազգային արժանապատվության մասին ունեցած պատկերացումները պարփակել իրեց ընտանեկան պատերից ներս: Հանրային արժանապատվությունը պետք է վերականգնվի:
Նախքան ազգային կառավարության կազմավորումը, բախտորոշ որեւէ շփում ցեղասպան ռեժիմների հետ պիտի բացառվի: Խոսքը երեք՝ ռուսական, թուրքական եւ ֆիլիալ «ադրբեջանաական» ռեժիմների մասին է: Պարզ է, որ այսպիսի սահմանափակման տնտեսական, ռազմական եւ կենցաղային հետեւանքները անչափ ծանր են լինելու, բայց ոչ տեւական: Դրանց հաղթահարումը հենց պետք է կազմի ներկայիս ստվերային կառավարություններից մեկի կամ մի քանիսի համատեղ ջանքերի ասպարեզը:
Այլընտրանքը հայտնի է, ուստի «հայ-թուրքական հաշտեցման գործընթացի» միջոցով օտար կամքի տգետ, ամբարտավան ու ոչ ադեկվատ կատարածուների ժամկետը վաղուց սպառվել է: Լավրով-2.0 մահվան ծրգիրը պետք է մերժվի:
Վերջում: Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը թվացյալ բարդ է: Հայ մամուլում այն բոլորովին չի լուսաբանված: ՔՊ «ուղեգիծը» սպասարկող եւ ռուսանպաստ «ընդդիմադիր» գրիչները շարունակում են «բազմաշերտ ու խորքային» շաղակրատանք սփռել՝ ծայր աստիճանի ապակողմնորոշելով հանրային կարծիքը: Մինչդեռ կարիք կա, սկզբի համար, դիտարկել մակերեսի վրա գտնվող պարզ եւ գրեթե կենցաղային, յուրաքանչյուրին հասանելի դրույթներ, որոնք խնամքով թաքցվում են: Ինչն էլ անելու ենք ձեռք ձեռքի տված:
…………
Լուսանկարում՝ Եռագույնը Եռաբլուրում
.
.
.
Կարդացեք նաեւ՝