ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Լավրովի պլան չէ՝ փրթած մածուն. Ազատագրական հարված

Կրեմլ, ապրիլ 2019: Իդլիբում հրադադարի քննարկումը | ՏԱՍՍ

 

Հայկական Արցախը Բաքվի իրավասության տակ դնելու Լավրովյան ծրագրի՝ նախագահ Պուտինի հերթական պնդումը վկայում է Ռուսաստանի վճռականության մասին: Խոչընդոտ չէ նույնիսկ երկրում թրքական լայն ազդեցության տարածման սպառնալիքը: Հայերի առջեւ Մոսկվայի դիրքորոշումը, բնականաբար, միանգամայն այլ՝ գոյութենական վճռի խնդիր է դնում, որի լուցումը մեր համոզմամբ Երեւան-Անկարա, Երեւան-Անկարա-Թեհրան դիվանագիտկան առանցքների վրա է գտնվում 

.

Ու

զում ենք շեշտել, խոսքը Արցախը չեզոքացնելու՝ Մոսկվայի, ոչ թե Անկարայի, Բաքվի, Կարաչիի, Թիֆլիսի կամ Թել-Ավիվի ծրագրի մասին է: Առանց առաջինի մնացած մտադրությունները անհնար կլինեյին [Փաշինյան, 1]

Այս օրերին ռուսական վերլուծական միտքը իր երկրի նախագահին է հասցեագրում հռետորական հարցադրում, – «Մենք ունե՞նք Կովկասում մեր ազգային շահի, ընդհանրապես ազգային շահի մասին որեւէ պատկերացում:» [Վեչեր, 2]: 2014-2015 թվերին ձեւավորված Լավրովի պլանը եւ դրա վերջին դրսեւորում՝ 2020-ի Արցախյան պատերազմը ռուս մտածող մարդու համար անհամեմատեղելի է ազգային շահի հետ: 

Քարոզչության հայկական ուղղության վրա գործող լրատվական գործակալության խմբագիրը պնդում է. – «Ռուսաստանը դեռ մտորում է՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում» [Regnum, 3]: Խնդիրը Ռուսաստանի համար հանգել է «պոկել Թուրքիան ՆԱՏՕ-ից, թե՞ օժանդակել Հայաստանին» երկընտրանքին: Հենց այս դիլեման է ծառացել Ռուսաստանի առջեւ: Կամ՝ կամ. միջանկյալ դիրք գույություն չունի: Ուշադրություն դարձնենք, որ այստեղ «Ադրբեջան» չկա՝ կա Թուրքիա:

Ինչու «կամ՝ կամ»

Ներկայիս կացությունը հետեւյալ հաջորդականության արդյունք է.

2007 – Վլադիմիր Պուտինի Մյունխենյան ելույթը սառը պատերազմի արդյունքների անընդունելիության մասին [Պուտին, 4] 
2008 – Վրաստանի երկու նահանգների անջատումը Ռուսաստանի պատերազմական գործողությունների արդյունքում
2014 – Ղրիմի դե-յուրե եւ Դոնբասի դե-ֆակտո անջատումը Ուկրաինայից
2015 – Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում՝ Դամասկոսի առջեւ երկրի ամբողջականությունը ապահովելու պարտավորությամբ
2015 – Թուրքիայի առաջխաղացումը դեպի սիրիական Իդլիբ նահանգ եւ հյուսիսային մի շարք այլ շրջաններ՝ Մոսկվա-Վաշինգտոն հակամարտության օգտագործումով 
2016 – Արցախի սահմանին ապրիլյան քառօրյա պատերազմի ծագում ռուսական զենքի անհամաչափ մատակարարման հետեւանքով
2016-2017 – Նազարբաեւ-Ալիեւ զույգի մասնակցությամբ համաձայնությունը Թուրքիայի հետ Սիրիայում վերահսկողության շրջանների վերաբերյալ՝ Անկարայի Կովկասում չմիջամտելու եւ հայկական Արցախը չեզոքացնելու՝ Մոսկվայի պարտավորությաններով  
2017 – Արցախը առանց կարգավիճակի այսպես կոչված «Ադրբեջանին» դե-յուրե ենթարկելու Լավրովյան ծրագրի հրապարակում
2018 – Հայասանի իրադարձությունների «գունավոր» պիտակավորում առանց Սերժ Սարգսյանի ռեժիմին որեւէ օժանդակություն ցուցաբերելու
2019 – Հայաստանի դեմ ռուս-«ադրբեջանական» բարձր մակարդակի համատեղ արշավ գլոբալիստ Սորոս + ֆաշիստ Նժդեհ = հակառուս Փաշինյան կարգախոսի ներքո
2020 – ագրեսիա Արցախի դեմ 

Հայաստանի տրանսպորտային համակարգի տարանցիկ զարգացման սահմանափակումը եւ կազմալուծումը, ատոմային էներգետիկայի զարգացման արգելափակումը, գազային շանտաժը այս շղթայից առանձին չեն: Ռուսական զենքի մատակարարումները Հայաստան կոչված են ընդամենը թույլ չտալ իրադրության աղետալի փլուզում:

2007-ին հռչակված հակաարեւմտյան քաղաքական կուրսը Ռուսաստանին արդեն 2016-ին վերածում է Թուրքիայի քաղաքականության սելի «հինգերրորդ անիվի»: Արատավոր շղթան խզելու Հայաստանի միակ հնարավորությունը 2015-ին Սիրիայում ռազմական միջամտությունն էր Ռուսաստանի հետ հակաահաբեկչական կոալիցիայում: Լրացուցիչ հնարավորություն էր միաժամանակ արեւմտյան հակաահաբեկչական կոալիցիային հարելու ձեւական դիմումը:

Սերժ Սարգսյանի վարչախումբը արհամարհեց այս հնարավորությունը, հակառակ այն բանին, որ միջամտության նաեւ ռազմական-տեխնոլոգիական անհրաժեշտության մասին նրան ասվել է: Կրավորականության այս դիտողությունը վերաբերում է Սարգսյանի խմբի նաեւ հետհեղափոխական ոչ ադեկվատ ուղեգծին՝ ընդդիմադիր դիրքում ազգային իրական օրակարգ ձեւավորելու անկարողությանը:

2007-2020 շղթան է, որ ձեւավորել է «պոկել Թուրքիան ՆԱՏՕ-ից, թե՞ օժանդակել Հայաստանին» ռուսական դիլեման: 2015-ից սկսած, Թուրքիան ՆԱՏՈ-ից անջատելը ընդհանուր հակաարեւմտյան քաղաքականության հիմնական բաղադրիչն է: Դիլեմայի առաջին՝ թրքական ընտրությունը հնարավոր է միայն Լավրովի ծրագրով Արցախը Բաքվին հանձնելով: Եւ հակառակը՝ երկրորդ, հայկական ընտրությունը նշանակում է առաջինի ժխտում, այսինքն Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի առավել սերտացում եւ Ռուսաստանի հակաարեւմտյան քաղաքականության տապալում: 

Այստեղից են Արցախի ոչնչցման Լավրովյան պլանի իրականացմանը ուղղված Հայաստանի վրա բոլոր ճնշումները, այստեղից է 2016 եւ 2020 թվականների պատերազմը:

Շեշտենք, Կովկասում «Ադրբեջան» վերագտնելու ռուսական խնդիրը ածանցյալ է: Այդուհանդերձ, Արցախյան խնդիրն է առաջացրել Ռուսաստանի թուրքամետ-հակաարեւմտյան քաղաքականության ճգնաժամ, որ նման է Լիբիայում Ռուսաստանի ծանր դրությանը: 2020-ի հուլիսին թուրքական հայտարարությունները Մոսկվայի համար անսպասելիորեն խախտում էին Սիրիայի շուրջ կայացած ռուս-թրքական համաձայնությունը: 

Հիշեցնենք, որ համաձայնության միջնորդներ էին Նազարբաեւն ու Ալիեւը անձամբ: Հավելենք, որ Լիբիան հեռու է, իսկ թուրք զինվորականները եւ տեխնիկան Նախիջեւանում են եւ Աբշերոնում՝ Ռուսաստանի սահմաններին: Բացի այդ, նրանք սպանում են դաշնակից հայերին, հիմնականում Արցախում, բայց նաեւ ՀՀ տարածքում: 1916-ի Վանը չի՞ հիշեցնում:

Ցանկալի ընթացք

Դիվանագիտական ընդլայնված նախաձեռնությունը հարկ է զարգացնել առայժմ պարապ ուղղություններով, այդ թվում Թուրքիայի ուղղությամբ: Ռուսական ուղղությունը կարող է արդյունավետ դառնալ միայն այդպիսի ջանքերի ազդեցությամբ: 

Հարկ է հստակ գիտակցել, որ մեր ներկայիս դիրքերը ավելի ուժեղ են, քաղաքական իմաստով ընդգրկուն եւ սուբյեկտային, քան 1994-ին: Վարչապետ Փաշինյանի վերջին մի քանի հարցազրույցները պարունակում են համապատասխան երանգներ:

Վիլհելմ Բ կայզեր եւ օսմանյան ռազմական մինիստր Իսմայիլ Էնվեր, 1917: Էնվեր-փաշային հետապնդել եւ գլխատման եղանակով ոչնչացրել է կարմիրբանակային հեծելազոր գնդի հրամանատար Հակոբ Մելքումովը 1922 օգոստոս 4-ին Բուխարայի էմիրության Չաղանե գյուղում (այժմ Տաջիկստան) | wiki

Անցանկալի ընթացք

Պատմականորեն հաստատված կոշտ կախման պատճառով, Կրեմլի ծրագիրը հայերի համար նշանակում է ոչ թե միջնորդված եւ հետաձգված, այլ անմիջական եւ այս վայրկյանի, ընթացիկ չարիք: 

Արցախի անկումը թե երկրում, թե արտերկրում հանգեցնելու է այնպիսի ցնցումների, որոնց համեմատ «Նամեսիսը», ASALA-ն, PLO-ն կամ Իռլանդական Հանրապետական Բանակը միասին վերցրած անմեղ խաղալիքներ կթվան: Ցույցերի խաղաղ բնույթը չպիտի մոլորեցնի. հայերը երբեք խաղաղասեր ժողովուրդ չեն եղել: Դա օտարի նպատակային հորինվածք է:

Եթե կանոնավոր մարտական գործողությունները Արցախում ընթանան ներկայիս քաղաքական հունով եւ նույն «լավրովյան» մթնոլորտում էլ ձեւավորվի ետպատերազմյան իրավական կազմվածքը, ապա ընդհատված պատերազմը ընդունելու է ընդգծված ոչ կանոնավոր բնույթ: Ընդ որում հասցեատերերը պետական պատկանելության իմաստով բազմազան են լինելու: Հայը չի հաշտվի Արցախը միֆական «Ադրբեջանի» իրավասությանը հանձնելու հետ: 

Անհատական ազատ որսը եւ համաշխարհային գերիլյան ամենաանցանկալի ընթացքը կլինեն բոլոր հնարավորներից, եւ դրա մասին ուղիղ պիտի խոսվի:

Պատերազմի պատրաստ հազարավոր հայեր պահպանելու եւ բազմապատկելու են իրենց պատրաստակամությունը: Բացի այդ՝ թշնամական շրջապատին նրանք նայելու են ձեռք բերված 5-րդ տեխնոլոգիական կացութակարգի մարտական բարձունքից: Նեյնիմների թե «անցնցում», թե «թավշյա» ժամանակը անցավ-գնաց: 

Հայերը պատերազմի մեջ մտան մեկ ոգով՝ դուրս են գալու բոլորովին ուրիշով՝ դեռ անծանոթ: Դրա ականատեսն ենք արդեն հիմա: Պարզ մարդը փոշոտ ու խանձած սաղավարտով անծանոթ, անճանաչելի հայ է: Ընկածները փոխում են մեզ: Մոսկվան երկրորդ փորձից հազարամյակ առաջ զմռսած շշից այլեւս բաց է թողել հայկական դժոխային այլակերպին: Սպասիբո:

.

Այս թեմայով կարդացե՛ք այստեղ >>>
Ինչպես նաեւ այստեղ >>>

  |