ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆ

Կեղծ փոթորիկ. Սթաքանը ռուսական՝ րախին թուրքական

| AN

 

Ռուսական ժողովրդական բունտի մասին դարուց ի վեր ասվել է «անիմաստ ու անողոք*»: Հայկական բունտը, ասում են, թավշյա է լինում: Իրականում պատմական ծավալուն հեղաշրջումները ուրիշ են՝ հազարների արյունը արդեն թափվել է: Դա զգալի չափով վարչական դատարկության, բաժակում կռիվների եւ ժողովրդական նիրհի գինն է: Բայց զգալի չափով՝ ապագա Հայաստանի անգին գրավը: Ի՞նչ է դառնալու գինը, մինչեւ երկիրը դուրս գա 1988-20.. ետխորհրդային շրջանից եւ ռուսական օրհնության 200-ամյա «արյունոտ միգից»՝ միաժամանակ

.

Ա

յս «միաժամանակ» բառն է, որ աղետալի վիճակի պատճառ է դարձել: Երկու ընթացք համընկել են ժամանակի մեջ: Ի տարբերություն ԽՍՀՄ մնացած բոլոր հանրապետությունների, Հայաստանը որոշել էր հավերժ մնալ տաքուկ «ետխորհրդում», որը վաղուց չկար: 

Այժմ Հայաստանը փորձում է մնալ նաեւ Ռուսաստանի պրոտեկտորատի կարգավիճակում: Չնայած ինքը պրոտեկտորը կամ հովանավորը 2020 սեպտեմբեր 27-ին իր դեմ «պրոքսի» պատերազմ է սանձազերծել եւ ջանում է տարածապես մասնատել երկիրը, օտար «բազմազգ» կապիտալի գործադրման գոտի, լեզվական ստրկացման տիրույթ դարձնել:

Բնական կարող էր թվալ ետխորհրդի եւ պրոտեկտորատի միաժամանակյա փլուզումից խուսափելու ձգտումը: Կարող էր թվալ, եթե այս օրերին Երեւանում իշխանության հավակնորդների շրջանում այդպիսի ձգտում լիներ: Իրականում համահայկական աղետի համար Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության դրդապատճառը այլ է՝ իշխանությունը ամեն գնով նվաճելու գռեհիկ տենչը: Թերեւս, Վազգեն Մանուկյանի պրագմատիկ ուղեղում մի պահ բոցկլտար միաժամանակյա մարտահրավերից խուսափելու ռա՛ցիոն, բայց, ով գիտե:

Միաժամանակյա երկու փլուզումից խուսափելու դեպքում, այս ողբերգական ընթացքից հայերը բացարձակ հաղթող էին դուրս գալու: Կհաղթեին թե Թուրքիային, թե Ռուսաստանին, որքան էլ տարօրինակ հնչի: Բայց այդ դեպքում, թերեւս, հայ չէին լինի՝ համենայն դեպս երեք նախագահներ եւ նրանց հարած Փաշինյան, ինչպես կասեին կոմունիստական մեծն կայսր Նիկիտի երանելի օրերին:

Մեր երկրի շուրջ կատարվողը որոշում է ոչ միայն Հայաստանի այլ եւ 5-6 ուրիշ երկրների ճակատագիրը: Դրանց թվում են, անշուշտ, առաջին հերթին Թուրքիան եւ Ռուսաստանը: Կռվի են բռնվել այս երեքը: Այո, այս պահին Հայաստանը դեմառդեմ է Ռուսաստանի եւ Թուրքիայի միասնական կամքին եւ ուժին: Կուլիսների հետեւում արեւելքի երկու հին քաղաքակրթությունները ոչնչացնելու քենը պահած շահագրգիռ մեկն էլ կա, բայց նրա համեմատաբար անվտանգ դիտորդությունը երկար չի տեւելու: 

Արեւմուտքից Արեւելք հեռուներից դիտղները թերեւս առավել բարդ վիճակում են գտնվում: Գլխացավանքի աղբյուր, անհասկանալի Հայաստանի անհետացման լուծումը որքան էլ պարզ եւ ցանկալի լինի նրանց համար, այնքան էլ հղի է այնպիսի տեկտոնիկ տեղաշարժերով, որոնք կանխատեսել հնարավոր չէ:  

Հայաստանի համար ռազմավարական ընտրությունը, հետեւաբար, պարզ է. գիտակցել ետխորհրդային քաղաքական, տնտեսական եւ ռազմական տարածքի բացակայությունը եւ գիտակցել ռուսական պրոտեկտորատի անհնարությունը: Օկուպացիայի ներկայիս ռեժիմին էլ ժողովուրդը կընդդիմանա: Ընտրության մնացյալ տարածքը ազատ է մարտավարական վերադասավորման համար՝ ներառյալ թուրքականը: Հայաստանի գործոնը, եթե կամք լինի, կարող է փոխել դրությունը, այդ թվում այս կամ այն ուժի կենտրոնների վերաբերմունքը:

Նախաձեռնողը պիտի Հայաստանը լինի, այլապես հայտնվելու է կամ ռուս-թրքական համատեղ էքսպանսիայի, կամ Ռւսաստանի հակաթուրքական պատնեշի դերում՝ 1916-ի եւ 1921-ի հեռանկարով: Երկուսն էլ վերջ են նշանակելու, եթե նկատի ունենանք ՌԴ վարչական գագաթում տիրող կոռուպցիաան եւ ռուսական մարտավարական միջուկային զենքի առկայությունը Հայաստանում՝ ՌԴ պաշտպանական դոկտրինը «ազատականացնելու» կոչերը: 

Նախկին երեք նախագահները եւ նրանց հարած Փաշինյանը կարող են անհոգ մնալ: Իրենց անելիք-չանելիքը անցյալում է: Եւս մեկ նախագահի էլ մնում են կոտլետներ: Խնդիրները բոլորովին այլ մակարդակի են. ո՞վ կստանձնի լուծումը:

————
*) «Հարյուրապետի դուստրը» վեպից, Ալեքսանդր Պուշկին, 1836

.

Կարդացեք նաեւ

  |