ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հայկական Ռուսաստանը 2020 թվականից ոչ եւս. Հնարավոր է արդյոք հայկականից տարբեր Ռուսաստան

.

2020 թվականի սեպտեմբեր 27-ին հայկական Ռուսաստանի վախճանի ականատեսն էինք: Մոտ երկու տարի հարցական էր, հնարվոր է արդյոք ոչ հայկական Ռուսաստանը որպես այդպիսին: Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չէ սկզբունքորեն 

Ա

յսպիսի պնդման փաստարկումը կամ հերքումը առաջին հերթին պետք է հետաքրքրի մեզ՝ որպես ռուսներից առավելագույն կախում ունեցողների:

Թե ինչ են մտածում իրենց երկրի մթնշաղախ ապագայի մասին իրենք ռուսները այլեւս որեւէ նշանակություն չունի. Ըստ ամենայնի, նրանք կատարել են չգոյության ընտրությունը եւ ընթանալու են մինչեւ վերջ: Խնդիրը մեր, ռուսական Հայաստանի մնացուկի գոյությունն է: 

Ինչպես պատահեց, որ հայը շուրջ հազար տարի անց մահացու հարվածի է ենթարկվում իր ծնունդ Ռուսաստանի կողմից: Կենցաղային հողի վրա կարելի է վկայակոչել ծերացած ծնողի կախվածությունը հասուն զավակից: Եթե ավելացնենք էդիպյան ծնողասպան բարդույթի հանգամանքը, խնդիրը փոքրինչ ավելի հասկանալի կդառնա: Բայց հարց է՝ որքանով է ներկայիս Ռուսաստանը հայկական եւ, եթե այդպիսին է, ինչու է անհնար ապագայում «ոչ հայկական» Ռուսաստանի գոյությունը: 

Ռուս ազգայնականության տեսաբան եւ ջատագով, XX դարի փիլիսոփա Իվան Իլյինի հավատարիմ հետեւորդ Վլադիմիր Պուտինը իր ուսուցչից այս առումով ոչ մի տեղեկություն քաղել չեր կարող: «Քարթու» հայատյաց Իլյինի պնդմամբ «հայը թեեւ որոսշ չափով ինքնատիպ, բայց ոչ պետական ժողովուրդ է»: Ահա այս հիմնարար նարատիվն է սնել Վլադիմիր Պուտինին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, ասենք, որ ուկրաինացիներին ռուս առաջնորդը առհասարակ առանձին ժողովուրդ չի համարում [Պուտին, 2021, 1]:

Հայերիս մեծամասնությունը, թերեւս, չի պատկերացնում ինչ նողկալի կեղծիք է իրենից ներկայացնում Ռուսաստանի եւ ռուսների գենեզիսի իլյինյան տեսությունը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված էլ կբացականչի. այո, այո այդպես է որ կա, ոչ պետական ենք: Երկու բաժնին էլ մեղադրելու չէ:

Անազգի Z-ով մակնշած ռուսական հրասայլը Ուկրաինայում |

Իրոք, մեղադրելու չէ: Ռուսաստանում հայկական հին սովորությամբ շարքերի բաժանիչ գիծը կոխած երթեւեկող հայ տաքսիստի ընկալմամբ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ թե խորհրդային ավագ եղբայր, այլ սիրասուն հայր ու մայր է, նաեւ՝ հոգատար հորքուր ու քեռի: Սեփական նշանակության մասին թյուր համոզման են նաեւ նրա տեղացի համքարները: Ավագության այս նարատիվը շուրջ 400 տարի ներդրվել է Ռուսական կայսրության, այնուհետեւ դրա խորհրդային տարբերակի միլիոնավոր հպատակների գիտակցության մեջ: 

Ետխորհրդային շրջանին, ավագության գաղափարի ներդրումը դժվարացել է հակառակ ԽՍՀՄ ազգային արվարձաններում խամաճիկ ռեժիմներ դնելու մոսկովյան անդուլ ջանքերին: Կա սակայն մի օազիս, կուսական սաղարտների մի կղզի, որտեղ ռուսանպաստությունը եւ ռուս ավագ եղբոր ու, միաժամանակ, հոր պաշտամունքը գրեթե չի վնասվել; Դա Հայաստանն է: 

Հայերի, առաջին հերթին հոգեբանական, կախվածությունը խամաճիկ քաղաքական ղեկավարության «շնորքը» չէ, այլ առավելապես հայկական կղերական եւ ակադեմիական շրջանակներինը: Եկեղեցին եւ այսպես կոչված ակադեմիան իր պատմաբանական բաժիններով հանդերձ անթափանց պատնեշ են դրել հայ ժողովրդի պետականաշեն փառապանծ կայսրական պատմության, աշխարհածավալ կրոնական ազդեցության, անվիճարկելի ռազմական գերիշխանության ստվար, հարյուրամյակներ կազմող էջերը թաքցնելու՝ մոլորակի վրա մի քանի հարյուրամյակ միաբեւեռ կարգի բեռը կրող ազգի պատումը ջնջելու նպատակով: 

Թե ինչու է ներկայիս Ռուսաստանը հայկական ու որոնք են նրա որպես այդպիսինի վախճանի նշանները, կաշխատենք ներկայացնել հաջորդիվ: Ասենք միայն, որ խոսքը ռուսական թագին ծառայած եւ ծառայող երեւելիների եւ ոչ այնքան երեւելիների մասին չէ: Խնդրի պատմությունը ավելի հին է, իսկ արդիական դրսեւրումների բնութագրումը՝ հրատապ եւ կենսապես անհրաժեշտ:

———
Լուսանկարում՝ հայկական «կյուրեղյան» Ռուսաստանի ավարտը նշանավորող Z անազգի տառանիշը Դումայում Եդինայա Ռոսիյա իշխանական կուսակցության պատգամավոր Տատյանա Բուցկայան սափրել է ամուսնու գլխին |

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝