

«Իլյուշա» մականունը կրող Բաքվի ռեժիմի պարագլուխը ամենեւին ոչ զավեշտալի ազդեցություն կարող է ունենալ հայ քաղաքական մտքի վրա: Աշխարհագրական միեւնույն շրջանում, պատմական համանման փուլում, պահի ռազմաքաղաքական նման հանգամանքների ներքո հայերի եւ ցապար ցեղերի առաջնորդների գիծը արդյունավետության իմաստով սար ու ձորի տարբերություն ունի՝ հօգուտ երկրորդի: Հայերի համար այսպիսի արձանագրումը հատկապես նվաստացուցիչ է, եթե նկատի առնենք ազգի պատկառազդու պատմական պատվանդանը:
.
.
Մ
ենք ականատես ենք պատմական պարադոքսի դրամատիկ, ճգնաժամային արտահայտումներին: Հայաստանը մոտեցել է իր նորագույն շրջանի բեկման կետին: Ի տարբերություն 1915 կամ 1920 թվականների, ազգը ֆորմալ տեսակետից օժտված է արմատացած պետականությամբ: Իսկ պետականության հանգամանքով ձախողումը շատ ավելի ծանր հետեւանքների է բերում:
Որն է վիճակի բացատրությունը եւ ինչ նպաստ կարող է բերել մերձկասպյան ցապար ցեղապետը հայ քաղաքական մտքի անդաստան: Հասկանալու համար բավական է կատարել 1994 եւ 2020 թվականների թռուցիկ համեմատություն: Երեւանն ու Բաքուն, իրենց պատկերացմամբ, հաղթանակով էին պսակել ռազմարշավը եւ գծագրում էին ետպատերազմյան լուսավոր հորիզոնները: Այստեղ է, որ սկսվում է հայկական դրաման՝ լուսավորի յուրահատուկ մեկնությամբ:
Ետպատերազմյան իրողություններին առավել անկեղծ է անդրադարձել Սերժ Սարգսյանը: Նա, արդեն տնով-տեղով ՀՀ մայրաքաղաք տեղափոխված, շտապում է տալ հայության սահմանի իր պատկերացումը. «Աղդամը՝ հայերի հայրենիք երբեք չի եղել» եւ «մեր սերունդը ազատագրեց Արցախը, իսկ Արարատը ձեր գործն է (հայ արտասահմանի երիտասարդներին – խմբ)»: Հայրենիքը՝ 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի ծնունդ խորհրդային Հայաստանն է, գումարած Արցախում ազատագրված հողերի երեսունհինգ տոկոսը: Սրան մեծահոգաբար կցվում է նաեւ Սփյուռքը, որի համար հայրենիքը արդեն բոլորովին առանձին, երրորդ մի վայրում գտնվող բան է:
Երեք հայրենիք, ընդ որում ոչ Արցախը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը՝ Հայաստան չեն, ինչը արտահայտվում է Մոսկվայում մշակված Հայաստան-Արցախ-Սփյուռք «եռամիասնության» բանաձեւով: Ուշադիր նայեք դրան եւ կտեսնեք: Կործանարար, թունաբուխ կաղապարը ներդրված է ամեն հայի գլխուղեղի նեյրոնային հյուսվածքի մեջ՝ «կարած» է դրան, ինչպես կասեն IT մասնագետները:
Ասենք, որ ոչինչ չի կարող մեզ համոզել, որ եթե օգտակար հանածոների հանքավայրերն ու հայկական արտասահմանի փողերը չլինեին, բանաձեւի մեջ Արցախ կամ Սփյուռք կլիներ, ինչպես չկա Նախիջեւանը: Փաշինյանի ներկայիս բանաձեւը ավելի լակոնիկ է՝ Հայաստան-2050: Տեսլականի հողային սահմանների մասին՝ քիչ անց:
Ահա հայ քաղաքական մտքի ողջ ընդգրկումը: Այն հանգում է գրպանում ոսկի դահեկանների զրնգոցին, իսկ լուսավոր ապագան՝ այդ նույն ոսկու շողքերն են: Տեսնելով ՀՀ վարչապետի թույլտվությամբ Նախիջեւանի փաստացի անեքսիան, Արցախի կացությունը, իրադրությունը ՀՀ սահմաններին, բանակի եւ արտաքին քաղաքականության վիճակը, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է 10-15 հազար քառակուսի կիլոմետր «սուվերեն տարածքով» բավարարվել՝ Հանրապետության Հրապարակում ցուցադրվող 2050 թվականի քրդա-քարթվելական իդեալին ընդառաջ:
Հիմա համեմատենք հայ քաղաքական մտքի գոհարները իրենց անվանմանը համապատասխան՝ գոմաղբ բուրող ցապարների ետպատերազմյան քաղաքականության հետ: Նախ, 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտին պես Բաքուն հայտարարեց պատերազմի եւ քաղաքական հակամարտության ավարտի մասին: Մինչդեռ Երեւանը 1994-2020 թվականներին շեշտված խոսում էր ռազմաճակատի գոյության, հակամարտության անավարտության մասին եւ կտրականապես հրաժարվում զորքերի շփման գիծը՝ թեկուզ Արցախի, բայց սահման ներկայացնել: Խնդիրը «հող խաղաղության դիմաց» նախատեսվող գործարքը չէր, ինչպես կարելի էր ենթադրել:
Պետական սահման հասկացությունը առհասարակ բացակայում է հայ քաղդասի մտային տիրույթից: Բացակայության բուն պատճառը՝ «պետական» ածականի խորթությունն է: Պատահական չէ, որ հայկական պետության իրավասության տակ գտնվող տարածքի սահմանների գերակշիռ մասի հսկողությունը «պատվիրակված» է օտարին: Այս եթերային սահմաններում է նախագծվել Հայաստան-2050 տխրահռչակ տեսլականը: Հիշեցնենք, որ այս ցնորքն էր հանրությանը ներկայացնում վարչապետ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից 3 օր առաջ: Եւ, խնդրեմ, նորից Հայաստան-2050, ֆուտբոլ, աղջիկների թիմ, հիհի-հահա, Սանկտ-պետերբուրգյան նշանդրեքի մատանի:
Ահա այս ողբերգական պատկերի ֆոնին ցապարների պարագլուխը խոսեց ՀՀ եւ Արցախի տարածքում գտնվող հարյուրավոր բնակավայրերի նկատմամբ թյուրքերի իրավունքը վերահաստատելու եւ դրանք վերաբնակեցնելու մասին: Բաքվում գծվում է Հայաստան երկիր առհասարակ չպարունակող կովկասյան քարտեզ: Սա հայկական «պետական» մտքի բացած հորիզոնն է, դրա ստեղծագործ շարունակությունը: Գուցե հայկական բովանդակ քաղդասը, Իլյուշայի հանդեպ երախտիքով տոգորված, կգիտակցի՞ իր իդիոտիզմի աղաղակող աստիճանը: Բերձորի միջանցքը նույնիսկ բաց վիճակով անօգուտ է միասնական պետության ռազմավարության բացակայության պարագային: Եւ հակառակը՝ միջանցքի փակումը պետք է դառնա Նիկոլի ու հենակների «փսեվդոհայաստանի» գաղափարային վախճան:
.
.
.
Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝