ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սենատը՝ Հայաստանին. Ձեր լավն ենք ուզում, դուք նույնպե՞ս

Փարիզ, 2018 | primeministernet

 

Այո, լավը: Հայ մամուլի լեզվով ասած «լայն իմաստով», «մեծ հաշվով», «խորքային» եւ «տողատակ»՝ բաց լավը: Կան այդպիսի հասկացություններ. լավը եւ վատը, տաքն ու սառը, լույսն ու մութը: Դրանք միանգամայն կիրառելի են նաեւ Հայաստանի նկատմամբ: Կարելի է իհարկե սպասել մինչեւ ռուսաց ցարը մի օր պոստ-ֆակտում վկայի, որ 2020 նոյեմբերի 25-ին Փարիզում իրոք լավի մասին էր խոսքը, իզուր հրաժարվեցիք: Արժե՞ այդքան սպասել

.

Ա

յս անգամ սպասել չի ստացվի: Որովհետեւ շրջապատում ոչ ոք չի սպասելու, թե քանի շաբաթ կամ տարի անց եւ ինչ ինտերպրետացիա ենք տալու ՄԱԿ ԱԽ անդամ միջուկային տերության ժողովրդի կամքի արտահայտությանը՝ Հայաստանին առնվազն բարոյական նեցուկի վերաբերյալ: 

Ինչ արժե պատերազմը

Մարդն ինչքան կարողացավ արեց: Հայաստանը ինչքան կարողացավ արեց: Կյանք չխնայեց ու արեց հսկայական մի գործ, որի արժեքը գնահատելու ընդունակ չէ այս պահին, քանի որ հիրավի պատկերացումներից անսահման ավելի մեծ էր այդ գործը: Պատերազմեց մի քանի պետությունների, այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի՝ ինտելեկտուալ, տեխնոլոգիական, տնտեսական, ռազմական եւ, ամենակարեւորը, ագենտուրային ու հետախուզական կարողությունների դեմ: 

Հոժար կամքով հայ ժողովուրդը նման սխրանքի չէր գնա, անշուշտ, չնայած «անվտանգային» երկու դոկտրինների ամպագորգոռ հռչակումներին: Ստիպված մարտնչեց:

Պետք չէ մոլորվել Հայաստանին Ռուսաստանի օժանդակության խնդրում: Մոսկվան Երեւանին օժանդակում էր ընդամենը այսպես կոչված «կողմերի ֆիզիկական եւ բարոյական սպառման» տրամաբանության շրջանակներում: Նպատակն էր՝ հնարավորինս սպառել Երեւանի եւ Բաքվի ռազմական կարողությունները: Հեռանկարում Անդրկովկասում քաղաքական կառավարումն է եւ զենքի նոր մատակարարման ծավալները: Իհարկե, Լավրովյան ծրագրի համաձայն կողմերից մեկին ի սկզբանե վճռական նախապատվություն էր տրված: 

Ժամանակը չի սպասելու

Առաջիկա մեկ-երկու շաբաթը կորոշի, թե քմահաճ Պատմության կամոք Կովկասում առաջացած Հայաստանը ցանկություն ունի՞ առնչվելու այդ Պատմությանը, թե ոչ: Էրիվան անվամբ ռուսական գուբերնիան, այնուհետեւ «Խորհրդային Հայաստան» ռեզերվացիան, իսկ 1991-ից հետո՝ ՀՀ պրոտեկտորատը 2020 նոյեմբերի 25-ից այս կողմ այլեւս գոյություն չունի: Սենատը քաշեց պատերազմի գիծը:

Առաջացել է պարապ ծավալ, իսկ վակուումը զիբիլով լցվելու սովորություն ունի: Չինացիներն ասում են. «լերան կատարի սրբավայրը միշտ լի է աղտեղանքով»: Նույնն է ասված Սուրբ գրքում, Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 12: Մենք պիտի պատասխանենք, թե ինչ է այս հողակտորը եւ այդտեղ ապրող ժողովուրդը: Հանուն ինչի էին սրբատաշ քարից եկեղեցիները հազար տարի առաջ:  Հանուն ինչի՞ էին միլիոնավոր նահատակները երեկ ու հազարավորը այսօր:

Ինչ է Հայաստանը Նիկոլից բացի

Անկախության անտանելի բեռից ճկռած դուխով անձնավորությունը եթե չլինի ինչ է լինելու երկրի քաղաքական դեմքը: 17 հպարտ ու հզոր ռուսական կուսակցություննե՞րը: Գուցե վարչապետական մրցույթում  մոսկովյան փեսային սիրաշահող 3 «հարսնացունե՞րը հարավից»: Սա՞ է Հայաստանը: Ա՞յս Հայաստանի վերաբերյալ է որոշում ընդունել Ֆրանսիայի Սենատը: 

Մակրոնը՝ մասնավոր. «Միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղը Բաքվի իրավասության տակ է եւ մենք չենք կարող միջամտել ուրիշի ներքին գործերին չտեսնելով անկախության ձգտում»

Արցախի ճանաչման խնդրով բովանդակային լռությունը, վարչապետի կամ ԱԳՆ ձեւակերպումների ներկայիս տեսքով, վտանգավոր են: Ռուս-թրքական պատերազմական շանտաժը պետք է մերժվի հստակ եւ պաշտոնապես: 

Հակառակ դիրքը տանում է դեպի ծայրահեղ սցենար: Փրկիչ Մոսկվան պատրաստ է գալիք գարնանից մեկ տարում ընդունել 1-ից 1,5 միլիոն հայ՝ պլանավորված 4-5 միլիոն ներգաղթող միջինասիացի թյուրքերին հավասարակշռելու համար: Զուգահեռաբար Հայաստանը գործնականում ոչնչանում է: Փարիզը սպասում է արձագանքի:

.

Այս թեմայով կարդացե՛ք նաեւ >>>
ինչպես նաեւ >>>

  |