ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի ճնշումը Հայաստանի վրա անընդունելի է. Պեկինը զիջու՞մ է Մանջուրիան եւ ճանաչում Ուռումչի՞ն

.

Կարելի է արդյոք պատկերացնել մի իրավիճակ, երբ Չինաստնը զիջում է Մանջոու-Գոն Ճապոնիային, համաձայնում Թայվանի ստատուս-քվոյին, իսկ Արեւելյան Թուրքեստանում (չին. Սինձյան) հանրաքվե անցկացնում եւ ճանաչում այդտեղ թյուրքական անկախ պետությունը: Եթե չի կարելի պատկերացնել, ապա ինչու ապրել 20-ի իր դեմարշով պաշտոնական Պեկինը ենթադրում է հայրենիքի զգացման իսպառ բացակայություն հայերի մոտ

Ս

յունիքի հարավում երկաթուղու և հատկապես  ավտոմայրուղու շուրջ Հայաստանին պահանջներ առաջադրելով, Չինաստանի արտգործնախարար Վան Ինը հղում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարիքներին ու օգուտներին և ակնարկում «այն զարգացման ուղին, որն ընտրել է հայ ժողովրդը հաշվի առնելով երկրի իրողությունները»։ Տնտեսական տեսանկյունից չին պաշտոնյայի ասածը կատարյալ անհեթեթություն է։ Չինական ապրանքափոխադրման կարիքների համար ՀՀ հարավային սահմանով ճանապարհի դիմաց հիանալի այլընտրանք կա։ Այն մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հարավ է գտնվում՝ Իրանի հյուսիսում։ Հայաստանը իր հերթին, ցանկության դեպքում, կարող է կապվել այս ուղու հետ և հաղորդակից լինել «Մեկ ճանապարհի» օգուտներին՝ դեպի Իրան հյուսիսից հարավ կարճ գիծ անցկացնելով։ Ո՞րն է այդ դեպքում չինացիների իրական փորացավը:

Բուն դրդառիթը պատկերացնելու համար բավական է մեկ հայացք գցել տարածաշրջանի ժամանակակից քարտեզին: Պեկինին քաջ հայտնի են 1921 թվականի Լենին-Աթաթուրք գործարքի հետեւանքները։ Սրիկաների այս տխրահռչակ զույգն ավարտին հասցրեց 1915-1923 թվականներին Տաճկահայաստանի եւ Ռուսահայաստանի 2 միլիոն բնիկներին ոչնչացնելու ռուս-թուրքական (Տարասով) համատեղ գործողությունը: Խզվեց 1920-ի Սեւրի պայմանագիրը՝ Հայաստանը, որպես Վիլսոնյան իրավարար որոշման սահմաններում գտնվող պետություն, թաղվեց։ Այնուհետև Կարսը բռնազավթվեց Հայկական Հանրապետությունից՝ հօգուտ Թուրքիայի, Արարատ լեռը իր շրջանով հօգուտ Վրաստանի՝ թուրքական Բաթումի հետ փոխանակման նպատակով, Նախիջևանը դրվեց այսպես կոչված «Ադրբեջանի» պրոտեկտորատի տակ։ Վերջինիս օգտին փոխանցվեց նաև հայկական Արցախը։ Հայերը կորցրեցին պայմանագրային տարածքի 90 տոկոսը, պետական ձևերի հազարամյա գոյության ​​հսկա տարածքը, բնակչության գրեթե կեսը, կորցրեց ելքը դեպի ծովեր և լոգիստիկ հնարավորությունների առյուծի բաժինը հարավում, արևմուտքում և արևելքում՝ ինքնուրույն լինելու ունակությունը որպես այդպիսին:

Այս ամենը քաջ հայտնի է նախագահ Սիին։ Դատելով 2020 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Անկարայի և Մոսկվայի օգտին քվեարկությունից, նա տեղյակ է, որ Արցախում Հայաստանի դեմ պատերազմը կոչված էր երկարաձգելու և ընդլայնելու 1921 թվականի Լենին-Աթաթուրք դաշնագրի այդ պահին ժամկետանց դրույթները։ Ընդլայնել այն իմաստով, որ Նախիջևանի հանդեպ սահմանափակ պրոտեկտորատի՝ գոյություն ունեցող կարգավիճակի փոխարեն Բաքվին է տրամադրվում լիակատար եւ բացառիկ իրավասություն: Սահմանազատումն  ու տարածքային ամբողջականության ճանաչումն այդ հատվածում հենց դա է նշանակում: Նմանատիպ հնարք է արվում նաեւ մինչև 2020-ը ինքնավար հայկական Ղարաբաղի խնդրում: Նույն մտադրությունը, այն է ընդլայնել Մոսկվա/Կարսի պայմանագրերի դրույթները, առկա է Սյունիքի մարզի հարավը Հայաստանի Հանրապետությունից անջատելու հարցում: Մոսկվայի ուժային վերահսկողության տակ յուրատեսակ «Դանցիգի միջանցք» է ձևավորվում։ «ԿՎԺԴ» հապավումը չինացիների համար, անկասկած, այս իմաստով ավելի ծանոթ է եւ լի հստակ բովանդակությամբ։

1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերի հետևանքների սխեման |

Ռուս-թուրքական, իսկ այժմ նաեւ չինական ծրագրերի իրականացմամբ Հայաստանը զրկվում է միակ բարենպաստությունից, որ մնացել էր 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրից հետո՝ Իրանի հետ սահմանից։ Եվրոպա-Հայաստան-Իրան-Հնդկաստան լայնական հաղորդակցությունը խզվում է՝ դրանից բխող տնտեսական և ռազմական բոլոր հետևանքներով։ Երևանը հայտնվում է Մոսկվայի լոգիստիկ հսկողության տակ թե՛ հյուսիսում (Լարս), թե՛ հարավում (Մեղրի), Անգորայի թուրքերի՝ արևմուտքում (Կարս), և նրանց Բաքվի ցեղակիցների՝ արևելքում (Երասխ-Սադարակ): Նման պայմաններում պետական ​​ինքնիշխանության մասին խոսելն ավելորդ է։

Որպես մեծ տերություն Չինաստանը չպետք է միմոսի դեր խաղա՝ օգտագործելով այնպիսի էվֆեմիզմներ, ինչպիսիք են «տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքի ապաշրջափակումը» և «հարգանքը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»։ Իրականում, խոսքը Լավրովի տխրահռչակ ծրագրի համաձայն Հայաստանի ոչնչացման մասին է։ Ճնշումի կոպտությունը, փաստարկների բացակայությունը և բանակցությունների վայրը՝ Մոսկվան, բացահայտում են Պեկինի իրական շարժառիթները։ Նրանք, ովքեր պարծենում են հնագույն արմատներով, ակամա հանդես են գալիս որպես ընդամենը համաշխարհային գրպանահատներ եւ պատճենողներ՝ կոմունիստական ​​դոգմաներից սկսած եւ արևմտյան տեխնոլոգիաներով վերջացրած։

«Երկրի իրողությունների լույսի ներքո հայ ժողովրդի ընտրության» չինական ուղերձը արժանի է կարճ անդրադարձի։ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության բնածին դեմոկրատները, ըստ երևույթին, սովոր են գործածել ընտրության ազատության և բուրժուական պառլամենտարիզմի գաղափարները։ Փաշինյանին և նրա նման կիսագրագետ նուքարներին դիմացը ունենալով, հեշտ է տրվել Կովկասի վերաբերյալ աշխարհաքաղաքական երազանքներին։ Փաշինյանն, իսկապես, ինչ-որ չափով արտացոլում է պատերազմի պատճառով երկրին պարտադրված նոր և հին սպասավորնրի միջեւ նեղ ընտրությունը։ Բայց երկրի կշիրը եւ շահը բանաձեւվում է բոլորովին այլ շրջանակների կողմից, և հենց այս շրջանակներին է, որ պետք է նկատի ունենան պեկինյան Դիաոյութայի տերերը։ Հակառակ դեպքում, վտանգ կա սխալ հաշվարկելու և կրկնելու Չինաստանի 1979-ի «վիետնամական շփոթությունը» կամ ավելի թարմ ռուսականը՝ Ուկրաինայում:

Ցավալի է, որ հայկական դիվանագիտությունը ձեւական տեսակետից ներկայացնող անձի հետ հեռախոսազրույցում ինքնաբացահայտվեց հայատյացության մի կրող եւս։ Նախքան զավեշտալի «փաստարկներ» ներկայացնելը, ընկեր Վանը պետք է հասկանար, որ ցանկացած տեսակի հայատյացության հիմքը մեկն է՝ քաղաքակրթական թերարժեքության բարդույթը։ Պետք է նաեւ պատրաստ լինել լսելու առաջարկություն՝ ինչ-որ մեկին տալ ՉԺՀ տարածքի զգալի մասը և «ձեւել» քարտեզի կրճոնը օտարերկրյա իրավասության ներքո և օտար շահերից բխող «տնտեսական ենթակառուցվածքներով»: Հայերը կարուձեւից լավ են՝ կարող են օգնել:

Այդուհանդերձ, Մեղրիով անցնող ճանապարհի կրքոտ տենչանքը բավարարելու ընդունելի հնար կա։ ՉԺՀ-ն նպաստում է Կարսի, Արարատի, Նախիջևանի և Արցախի վերադարձին Հայաստանի իրավասության ներքո։ Հայկական Ղարաբաղից՝ Սյունիք, այնտեղից հայկական Նախիջևան, այնուհետեւ հայկական Կարս ճանապարհը քաղաքական խնդիր չի լինելու։ Ընդամենը մի քայլ է մնալու մինչեւ հայկական Տրապիզոնի նավահանգստային տերմինալներ։ «Մեկ ճանապարհը» անասելի խերվելու է, եթե, իհարկե, չինացի ընկերների հոգածության առարկան դա է:

———
Պատկերի վրա. ՉԺՀ տարածքային իրողությունների մոտավոր քարտեզ՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական բարգավաճման և ժողովուրդների դեմոկրատական կամարտահայտության |

Доступно на русском

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝