ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը պաշտոնապես.
Մենք հաստատակամ ենք ոչնչացնել Հայաստանը

.

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհեն

Հրեից պետությունը, որը որոշ գնահատականների համաձայն գտնվում է ինքնաոչնչացման հորձանքի մեջ, ջանքեր է գործադրում արտակարգ ռեժիմով ուժգնացնել յուրաքանչյուր ինքնիշխան պետության համար օդի պես անհրաժեշտ արտաքին քաղաքական գործունեությունը: Բնական է, որ այդ գործունեությունը ուղղված պիտի լինի ազգային շահերին սպառնացող վտանգների դեմ: Իսրայելի համար այդպիսիք են Իրանն ու Հայաստանը

Ի

րանում իր դիմաց ունենալով ազգային կառավարություն, Թել-Ավիվը ջանում է տապալալել այն, այդ թվում, երկրի հյուսիասում ադրբեջանական սեպարատիզմ բորբոքելով (Israelnationalnews): Հայաստանում ազգային կառավարության խնդիրը 2018 թվականի այս օրերին Իսրայելը «լուծել» է Նիկոլ Փաշինյանի ներդրումով, այնուհետեւ մասնակցել է Հայաստանի դեմ 2020-ի արցախյան ռազմարշավին եւ հիմա ձեռնամուխ է հայկական պետականության ապամոնտաժմանը հիմնային մակարդակի վրա:

Այս գործողությունների հրապարակային հատվածը միանգամայն հասանելի է հայ հանրությանը: Այդպիսի դրսեւորումներից է Բինյամին Նեթանյահույի Լիքուդ կառավարող կուսակցությունը ներկայացնող արտգործնախարար Էլի Քոհենի այցելությունների շարքը Խարթում, Բաքու եւ Աշգաբադ: Ետդարձին հրեա նախարարը իջել է նաեւ Կոնստանդնուպոլիս, «հանգստյան» նպատակով:

Նախարարին Թուրքիայում հանդիպել է The Times of Israel Երուսաղեմում հիմնավորված առցանց միջոցի թղթակցուհի Թալ Շնայդերը: Նա այցը հեռավոր Թուրքմենստան գնահատել է կարեւոր, քանզի դա «մի երկիր է, որտեղ Իսրայելը ցանկանում է իր դիրքերը հաստատել Իրանին մոտ գտնվելու պատճառով»:

Լրագրող, իրավաբան Թալ (թրգ. ցողիկ) Շնայդերը

Թերթը նշում է, որ մինչ Թուրքմենստան ժամանելը, Քոհենը մոտ 30 իսրայելցի գործարարների հետ մեկնել էր Բաքու, որտեղ Իսրայելն ունի մի շարք հետաքրքրություններ՝ զենքի արտահանում, ջրի աղազերծման սարքավորումների, ինչպես նաև արբանյակների վաճառք եւ, անշուշտ, հում նաֆթի իր պահանջի մեկ երրորդի բավարարում։

Times of Israel-ի սյս թվարկման մեջ բացակայում է հրեից ռազմավարական հետաքրքրությունը Մերձկասպյան արեւմուտքում՝ Արանի ու Շիրվանի երկրամասերում, որորնք ցարական-բոլշեւիկյան կառավարիչները ի հեճուկս Պարսկաստանի անվանել են «Ադրբեջան»: Թերթը գերադասում է այցի ռազմավարական բնութագրումը ստանալ հենց նախարարից:

Իսրայելի արտգոծնախարար Էլի Քոհենը, իհարկե ոչ սեփական նախաձեռնությամբ, այդուհանդերձ բացում է Հայաստանին վերաբերող կարեւոր փակագծեր: «Մենք հիմք դրեցինք Սուդանի հետ հարաբերությունների համար, բարելավեցինք հարաբերությունները Թուրքիայի հետ, բացեցինք Օմանի օդային տարածքը թռիչքների համար, վերականգնեցինք մեր հարաբերությունները Լեհաստանի հետ <> կարևոր այց ունեցանք Կիև և մենք մեկնել ենք նաեւ Ադրբեջան և Թուրքմենստան։ <> Երկու խոշոր և նշանակալից երկրներ այս այցով մենք ընդարձակվում ենք դեպի Եվրասիայի տարածաշրջան։»

Ուշագրավ է TOI թղթակցուհու մասնագիտական համառությունը՝ ստանալ Հայաստանի մասին ավելի առարկայական տեղեկություն, – «Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջին տարիներին Իսրայելը Հայաստանի դեմ պատերազմելիս Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնել է Ադրբեջանի կողմը։ Իսրայելը ադրբեջանցիներին հսկայական քանակությամբ զենք է մատակարարել։ Որոշ հաղորդագրություններ խոսում էին կասետային զինամթերքի մասին, որը թիրախավորում էր հայ խաղաղ բնակչությանը: Իրենք ադրբեջանցիներն ասում են, որ պատերազմում հաղթել են հենց այս զենքերի շնորհիվ»։

Հրեական թերթը հրապարակում է 2020 թվականի նոյեմբեր 6-ին Ստեփանակերտում իսրայելական գերճշգրիտ կասետային ռումբով սպանված տատիկի եւ երեք թոռների մարմինների տարհանման պատկերը (AFP)

Քոհեն – Մեծ յոթնյակի երկրների մեծ մասն ունի սպառազինության հզոր արդյունաբերություն. Ֆրանսիան, ԱՄՆ-ը նույնպես զենք են վաճառում:

Շնայդեր – Բայց մենք G7-ը չենք, մենք հրեական պետություն ենք։ Դուք սա մեր վրա բարոյական բիծ չե՞ք համարում։ Մեր ուղերձը պետք է լիներ «Ազգը ազգի դեմ սուր չի բռնի՝ նաեւ պատերազմի համար չպիտի վարժվի:

Ք – Մենք ապրում ենք աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկում և զարգացրել ենք հսկայածավալ ու հզոր ռազմական հնարավորություններ։ Կարծում եմ, մենք պատասխանատու ու բծախնդիր ենք վարվում, հետեւեում ենք միջազգային կանոնակարգերին՝ մենք զենք չենք վաճառում խնդիրներ ունեցող երկրներին։

Շ – Ադրբեջանը նման երկիր չէ՞։ Նրանք թիրախավորել են [մարտերում] չներգրավված խաղաղ բնակիչությանը:

Ք – Մենք վաճառում ենք նույն տեսակի սարքավորումներ, որոնք վաճառում են ուրիշ շատ ժողովրդավարական երկրներ: Մենք ունենք նախարարական կոմիտե, որն ուսումնասիրում է այս գործարքները և երաշխավորում, որ մենք [զենք] չենք վաճառում խնդրահարույց երկրներին։

Շ – [Լիքուդի] կառավարության պաշտոնավարման օրվանից այս հանձնաժողովը գումարվե՞լ է։

Ք – Այո, ես հանձնաժողովի անդամ եմ, և այն գումարվել է:

Շ – Իսկ դուք չեղարկե՞լ եք որևէ գործարք:

Ք – Ոչ, չեղյալ հայտարարված գործարքներ չեն եղել:

Շ – Ձեր այցելության ժամանակ հաղորդվեց, որ Ադրբեջանը գործարք է կնքելու իսրայելական ընկերությունից արբանյակներ գնելու վերաբերյալ։

Ք – Ադրբեջանցիները մեզ ասացին, որ իրենք ընտրել են իսրայելական ընկերություն՝ արբանյակներ գնելու գործարք կնքելու համար, բայց պետք է ասեմ, որ առավել նշանակալից պայմանագիրը վերաբերում է ջրի աղազրկման կայանների վաճառքին։ Բացի այդ, Բաքու կատարած այցը հիմնականում նպատակ ուներ մեր երախտագիտություն ցուցադրել, որ նրանք Իսրայելում դեսպանություն բացեցին 30-ամյա [փաստացի] հարաբերություններից հետո: Դա տեղի ունեցավ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման շնորհիվ և որպես Աբրահամյան համաձայնագրերի անուղղակի հետևանք։

Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում, 19 ապրիլ 2023թ. (GPO)

Ավարտելով հարցազրույցի մեր շարադրանքը, ասենք, որ Հայաստանը կրկնակի՝ նախ եւ առաջ ներքին, այսինքն վարչապետ Փաշինյանի ձերամբ, այնուհետեւ արտաքին թշնամական հարվածների ենթարկելու պատրաստակամ հրեա նախարարի միանգամայն թափանցիկ պատասխանները, այնուամենայնիվ, կարիք ունեն մեկնաբանության:

Առաջինը: Նախարարի հիշատակած արբանյակները շարունակում են իսրայելական սպառազինության բազմամիլիարդ հոսքը դեպի Բաքու: Մահաբեր հոսքի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել դեռեւս Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը՝ տարբեր խողովակներով հայ հանրությանը հասցնելով հետեւյալ ուղերձը. «ավելորդ չընդդիմանալ(?) հրեաներին, թողնել որ Իսրայելը կատարի [զենքի վաճառքի] իր բոլոր պայմանագրերը՝ նոր կոնտրակտներ չկնքելու հույսով(??)»: Ոչ նախկին, ոչ էլ, բնականաբար, «նոր մոդելի» կառավարիչները երբեք չեն բողոքել իսրայելական մատակարարումների եւ ՑԱՀԱԼ-ի վարժա-ռազմական սպայական առաքելությունների դեմ:

Երկրորդը: Բաքուն մինչ այժմ իր տրամադրության տակ ուներ կապի երկու եւ դիտարկման մեկ արբանյակ: Վերջինը, Airbus ընկերության վաճառած եւ հետախուզական նպատակներով 9 տարի օգտագործվողը, մեկ տարի է ինչ չի գործում արտաքին քայքայիչ ազդեցության հետեւանքով: Այժմ Բաքուն ցանկանում է գնել Israel Aerospace Industries (IAI) ընկերության երկու արբանյակ 120 միլիոն դոլար արժողությամբ (Հաարեց): Խոսքը Երկրի մակերեսի մանրադիտարկման սուբմետրիկ օպտիկական, ինչպես նաեւ մթության մեջ եւ ամպածածկույթի տակ «տեսնող» ռադարային սարքավորման մասին է: Խաղաղասեր Հայաստանը նման կարգի արբանյակների կարիք չունի, քանի որ «ուրիշի հոլ չի տենչում»:

Նախարար Քոհենը ամենեւին չի ժխտում արբանյակների ռազմական նշանակությունը, սակայն պնդում է, որ Բաքուն տարածաշրջանում պրոբլեմներ չի առաջացնում: Հրեական այս գնահատականը ճշտիվ համընկնում է «խաղաղ դարաշրջանի» մասին ՀՀ վարչապետի հեքիաթների հետ, որոնք ենթադրում են Հայաստանի միակողմանի զինաթափումը:

Երրորդը: Ներքին վիճակը կայունացնելու նպատակով իրականացվող՝ Իսրայելի արտաքին քաղաքական պատկառազդու ակտիվությունը անհրաժեշտ է համեմատել արտաքին աշխարհի հետ շփումների հայկական ընդգրկման հետ: «Տարածաշրջանային քաղաքականությունը այնքան բարդ բան է, որ դրանով զբաղվելը բոլորովին անիմաստ է»: Սա ՀՀ վարչապետի արտահայտած պաշտոնական «ընդգրկումն» է: Հայաստանը օդից եւ գետնից, ներսից ու դրսից անպաշտպան թողնելու Երեւանի թշնամական «քաղաքականությունը» առավել ցայտուն է երեւում Հայաստանը իր գոյութենական թշնամին համարող Իսրայելի քաղաքականության ֆոնին:

Ոչ պաշտոնական, ոչ էլ կիսապաշտոն մակարդակների վրա Հայաստանը երբեւիցէ ուղիղ չի նշվել եւ չի նշվելու իբրեւ Իսրայելի համար թշնամական նախապատվելի թիրախ, հակառակ այն բանին, որ նախապատվելի թիրախներից առավել նախապատվելին է: Հայերի վերացումով բացվում է Իրանի վերացման ուղին: Հենց վերջին հանգամանքով է պայմանավորվում հրեից պետության գործունեությունը Հայաստանի վարչական սրտում եւ երկրի շրջապատում:

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝