ԼՈՒՐ / ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ


ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսներին Լուսնից էլ վռնդեցին. Առայժմ հասանելի է առասպելների ուղեծիրը

Ուկրաինայի առիթով արեւմտյան պատիժների հերթական պաթեթները հետապնդում են ՌԴ հետեւողական մեկուսացման խնդիրը: Ընդ որում, ինչպես նկատում են դիտորդները, դրանց ընդգրկումը աննախադեպ լայն է, սկսած կենցաղային ոլորտում նեղություն առաջացնելուց մինչեւ ապաարդյունաբերականացում: Թիրախներից կարեւորը բարձր տեխնոլոգիաներն են: Պատիժները շեշտակի հարված են հասցնում ավիացիոն եւ հրթիռային մշակումներին եւ արտադրական կարողություններին, թե ռազմական, թե խաղաղ ասպարեզներում: Պատիժների ազդեցությունը ակնթարթային է եւ երկարաժամամկետ՝ այն ստիպում է զգալիորեն կրճատել աշխարհի ամենամեծ երկրի առանց այդ էլ համեստ հավակնությունները տիեզերքում:

ՌԻԱ Նովոստի. Պարզեցված Օրլյոնոկ ռուսական նոր թեթև տիեզերանավը կտարբերվի հիմնական Օրյոլից ջերմային պաշտպանության և խորը տիեզերք թռիչքների համար նախատեսվող սարքավորումների բացակայությամբ, ասել է Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ «Այս նավը պետք է օգտագործի Օրյոլ բազային նավի մոտ 70 տոկոսը, սակայն կարիք չունի բազմաշերտ և ծանր ջերմային պաշտպանության շապիկի, լուսնային նավարկության սենսորների, հեռահար ռադիոկապի կայանքների և երկարաժամկետ ինքնավար թռիչքների սարքավորման»,- ասել է Ռոգոզինը «Ռուսական Տիեզերք» ամսագրին։

Ինքը Օրյոլ նավը գտնվում է մշակման փուլում եւ դեռ չի փորձարկվել: 2021-ի հունվարին Ռուսաստանը արդեն դադարեցրել էր «ՍՏԿ էլեմենտներ» պայմանական անվամբ գերծանր հրթիռի տեխնիկական նախագծումը: Հրթիռը նախատեսվում էր դեպի Լուսին թռիչքների համար:

«Հնարավոր է, որ ծրագրի հստակեցումից հետո աշխատանքը վերսկսվի», – այս մասին 2021-ի սեպտեմբերին հայտարարել էր Սամարայի Պրոգրես հրթիռա-տիեզերական կենտրոնի (ՌԿՑ) գլխավոր տնօրեն Դմիտրի Բարանովը [ՌԻԱ, 2]:

Այժմ, ԱՄՆ եւ եվրոպական պատիժների արդյունքում գերծանր լուսնային հրթիռի մշակումը վերածվում է Ռուսաստանի համար տեխնոլոգիական իմաստով անլուծելի խնդրի, ինչը ռուսական ողջ լուսնային ծրագիրը ուղարկվում է առասպելների «ուղեծիր», ինչպես դա պատահեց խորհրդային N1-L3 ծրագրին 1974 թվականին:  Լուսնային հետազոտություններում առաջնության համար շարունակում են մրցել ԱՄՆ եւ Չինաստանի ծրագրերը: Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը արդեն դիմել է Չինաստանին այդ երկրի ծրագրերին միանալու խնդրանքով:

Լուսանկարում՝ լուսնային եւ Երկրի շուրջ թռիչքների համար նախատեսված Օրյոլ տիեզերանավը, որի մշակումից Ռուսաստանը ստիպված է, առայժմ, հրաժարվել (3D մանրակերտ)

.

.