Տավուշ. Լոկալ միջադե՞պ, թե գեոպոլիտիկ բեկում Կովկասում

Թուրքական մամուլը Տավուշի 2020թ. հուլիսյան սահմանային մարտերը անվանում է «Թովուզյան ճգնաժամ»: 1962-ի միջուկային«Կարիբյան կնճիռը» հիշեցնող այս անվանումը, թուրքերին հետեւելով, պնդում է նաեւ ռուսական Regnum գործակալությունը: Կարեւոր է պարզել նման բախումների ընթացիկ եւ ապագայում սպասվող քաղաքական արժեքը: Փորձենք վերլուծել խնդրի միջազգային-փորձագիտական արձագանքը: «Ճգնաժամի» հետքը տանում է դեպի Սեւ Սար ժայռի պես շոշափելի անցյալ:

Բաքու. Ռուսաստանը ընդամենը մեր հարեւանն է՝ ոչ ավելին

ՄԱԿ ԸԺ շտաբ-կայան, Նյու-Յորք, 2017: Ilham Aliyev via Facebook Բաքվի պաշտոնական եւ անպաշտոն ռուսալեզու լրատվամիջոցները իրականացնում են լայնածավալ հակահայկական արշավ: Արշավի կորիզը հայերի իբր ռուսատյացությունն է եւ Հայաստանի ղեկավարության «դավաճանությունը» Ռուսաստանին: Մինչդեռ Աբշերոնի թյուրքական պետության ղեկավարը հրապարակում է իր արտաքին քաղաքական նոր հայեցակարգը, որի մեջ Ռուսաստան այլեւս չկա: ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությանը հատուկ դեր է