ԼՈՒՐ – ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ


ՈՒԿՐԱԻՆԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ

Զելենսկին Ջոնսոնի օգությամբ դիմում է կազմում ժողովրդին եւ զանգում Էրդողանին. Ո՞վ է օգնելու Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՄԹ պրեմիեր Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Ջոնսոնի մասնակցությամբ Զելենսկին դիմում է պատրաստել երկրի բնակչությանը [Ինտերֆաքս-Ուկրաինա,1]: Բանակցություններ կլինեն Եվրոպական խորհրդի ղեկավարի և Թուրքիայի նախագահի հետ։ Այս մասին Զելենսկին գրել է իր Twitter-ում:

Զելենսկու դիմումը ժողովրդին սպասվում էր ավելի վաղ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «խափանեց» այն, երբ շտապ հրահանգ արձակեց Սերգեյ Շոյգուին «ՌԴ ԶՈՒ միջոցով իրականացնել խաղաղապահ առաքելություն Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետություններում»: Իր դիմումով Զելենսկին կոչ է արել «չտրվել Ռուսատանի սադրանքներին եւ պահպանել խաղաղ կարգավորման ուղեգիծը»: Ուկրաինան կոչ է արել գումարել Նորմանդյան քառյակի վեհաժողով եւ դուրս բերել ռուսական զորքերը երկրի տարածքից:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել էր Պուտինի որոշումը եւ հայտնել ՄԱԿ ԱԽ շտապ նիստ գումարելու Ֆրանսիայի պահանջի մասին: Նույն պահանջով հանդես է եկել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: ԱԽ նիստը մեկնարկել է Երեւանի ժամանակով առավոտյան 6-ին:

ՄԱԿ գլխավոր քարտուլար Անտոնիու Գուտերիշը ընգծել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Խիստ անհանգստացած եմ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջանների կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի որոշմամբ»,- գրել է Գուտերիշը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ իրականացված Լավրովյան ծրագիրը, որ ենթադրում էր Արցախի օտարումը Հայաստանից հօգուտ Ռուսաստանի եւ այսպես կոչված «Ադրբեջանի», նախագահ Պուտինը պատճառաբանում էր Հայաստանի կողմից Արցախը չճանաչելով: Ակնհայտ է հայկական իշխանությունների ինքնամեկուսացման քաղաքականության կատարյալ ձախողումը, երբ աննպաստ դրություն է առաջացել Արցախին առչվող անխտիր բոլոր կողմերի նկատմամբ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՆԱՏՕ, Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի: Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել Բաքվի դիվանագիտական ձեռքբերումներին թե արեւելքում՝ Ռուսաստան եւ Չինաստան, թե արեւմուտքում՝ ՆԱՏՕ, որ «երախտապարտ է Ադրբեջանին» (Stoltenberg): 

Հատկապես ուշագրավ է Թուրքիայի դրությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի առչությամբ: Էրդողանի միջնորդական եւ, հավանաբար, խաղաղարար ջանքերով շահագրգռված են միաժամանակ Ուկրաինան եւ Ռուսաստանը: Դա այն դեպքում, երբ Թուրքիան Բայրաղտարներ է մատակարարում Կիեւին:

Հայաստանի համար ծայրահեղ աննպաստ այս իրավիճակը կարող էր առաջանալ միայն ընդգծված գավառամիտ կառավարիչների ջանքերով, որոնց միակ մոտիվացիան երկնքից ընկած իշխանության պահպանումն է ցանկացած գնով: Որոշ հանգամանքների տակ, ամենեւին բացառված չէ Բաքվի ռազմական աշխուժացումը Սյունիքի եւ նույնիսկ Երեւանի ուղղություններով, որին երկիրը ստիպված է լինելու դիմակայել մարտի դաշտում եւ բանակցային սեղանի շուրջ տապալված ու «դարաշրջան» անրջող գլխավոր գերագույն հրամանատարի աջի ներքո:

Լուս՝ Նախագահ Վլադիմիր Զելենսկի   | AFP  

.


Կարդացեք նաեւ՝

ինչպես նաեւ՝

.